Լրահոս

2022-01-24
  • Հայաստան
    Նախագահը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել. Փաշինյանն արձագանքում է «Հետք»-ի բացահայտմանը
    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի շուրջ աղմուկը վերջին ժամերին ավելի է մեծացել: Ըստ «Հետք» պարբերականի վարկածի՝ Արմեն Սարգսյանը հեռացել է պաշտոնից, որովհետև եղել է Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի առնվազն մինչև Հանրապետության նախագահ դառնալը: Այս պարագայում, Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել: Նրա ստորագրած բոլոր օրենքները և հրամանագրերը՝ նույնիսկ վարչապետի նշանակումը հակաօրինական են։
    21:32
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան
    Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունն այդ հրավերը կընդունի, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կընդունի արդյոք Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։ «Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրությունն էլ է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությամբ։ «Ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ես կարծում եմ՝ տարածաշրջանի երկրներն էլ են շատ շահագրգռված, որովհետև, իհարկե, ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին»,- ասաց նա։
    21:26
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պիտի ստորագրենք․ Փաշինյան
    Հայաստանը կճանաչի՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ոչ։ Գիտե՞ք , իրականում այս մասին չի խոսվել ու երբեմն այդքան էլ ճիշտ չի ընկալվում խոսակցությունը, բայց մենք պետք է արձանագրենք մի բան, որ ՀՀ օրենսդրությամբ, օրենսդրության մաս կազմող ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ու այդ համաձայնագիը վավերացվել է դեռևս 1992 թվականին։ Այս մասին առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք: Այո, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը շատ կարևոր է, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ բոլորովին վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, դրանք տարբեր գործընթանցեր են։ Խաղաղ զարգացման դարաշրջան բացելը Հայաստանի համար ռազմավարական օրակարգ է ու, երբ այդ օրակարգը որդեգրել ենք, ես  ասել եմ՝ սա միայն Հայաստնից չէ կախված, բայց որ Հայաստանն այդ օրակարգին հետևելու է սկզբունքորեն, ակնհայտ է: Այո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, պետք է բանակցություններ տեղի ունենան»,- ասաց նա։
    21:22
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պարոն Շիրինյանին բերման են ենթարկել ոստիկանության վառ երևակայության արդյունքում․ փաստաբան
    Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը «news.5tv.am»-ի հետ զրույցում ասաց․ «Պարոն Շիրինյանին բերման են ենթարկել ոստիկանության վառ երևակայության արդյունքում։ Մենք մի 30 րոպեից քննչական մարմնից դուրս կգանք պարոն Շիրինյանի հետ, առավել մանրամասն՝ կասեմ»։ Հիշեցնենք, որ այսօր դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման էր ենթարկվել Սայաթ Շիրինյանը։
    20:58
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Նախագահը փախել է երկրից». ինչո՞ւ է հենց հիմա հրաժարական տալիս ՀՀ սահմանադրության երաշխավորը
    Մինչև այս պահը պաշտոնական որևէ տեղեկություն չկա՝ պետության գլուխը Հայաստանո՞ւմ է, թե՝ ոչ: Արտասահմանյան վերջին ուղևորությունից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցից հետո՝ Սարգսյանը հայտնել էր, որ մեկնում է կարճատև արձակուրդ: Մամուլի տեղեկություններով, նա մեկնել է Մեծ Բրիտանիա և այնտեղից է հայտնել պաշտոնից հեռանալու որոշման մասին: Հայաստանի փորձագիտական աշխարհում իշխող է կարծիքը, որ այս քայլով՝ Սարգսյանը փախչում է պատասխանատվությունից:
    20:26
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ. նա զանգել էր ինձ տեղեկացնելու. Փաշինյան
    Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, առցանց մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Նա զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը»,- պատմեց վարչապետը։ Նա ասաց, թե Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։ «Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։ Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։ Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
    20:18
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սայաթ Շիրինյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է
    Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։NEWS.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։
    19:56
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թանկարժեք հարսանիք՝ «պատասխանատու և դժվարին ժամանակաշրջանում»
    Հանրապետության նախագահի հրաժարականն անգամ չստվերեց հանրային քննարկումները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գեր-թանկարժեք հարսանիքի մասին: 50-ից 100 հազար դոլար է ծախսել, ըստ մամուլի, Պապիկյանը՝ հարսանեական տոնի համար:
    19:55
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին
    Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն էր:
    19:17
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    N զորամասում զինվորական երդման արարողություն է տեղի ունեցել
    N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 
    19:12
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել
    Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։
    19:01
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստուգումներն իրավական հիմք չունեն․ «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ
    «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բարսեղյանը գրում է․ 
    18:54
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ 28-ամյա վարորդը Opel Zafira-ով Ալափարս գյուղում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի.
    Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։ 
    18:36
    24.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Քարեր, փայտեր, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ. Քովիդ բախումներ՝ Եվրոպայի սրտում
    Եվրոպայի սրտում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ակտիվիստների միջև, որոնք բողոքում են կորոնասահմանափակումների դեմ: Բրյուսելի փողոցները ակցիայի զայրացած մասնակիցներից մաքրելու համար ջրցան մեքենաներ են հանել, արցունքաբեր գազ կիրառել իրավապահները:
    18:26
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի դեմ պետք է կիրառվեն «անտանելի պատժամիջոցներ»․ Լիտվայի ԱԳ նախարար
    «Պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանի դեմ՝ վերջինիս կողմից անվտանգության «կարմիր գծերը» հատելու դեպքում, պետք է անտանելի լինեն»։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ հստակեցնելով, որ առաջին հերթին նկատի ունի Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակը
    18:26
    24.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Թատերականի ռեկտորը «պլանի տակ» է. «Oragir.news»
    Այս տարվա մարտի 5-ին լրանում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի 65 տարին, ով ռեկտոր էր ընտրվել 2019թ մայիսին: Նրա հետ կնքվել էր 5 տարվա պայմանագիր:
    18:19
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահի հետ քննարկել ենք առաջիկայում նախատեսվող ծրագրերը․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին․ «Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը»:
    17:58
    24.01.22
    Ավելին