Լրահոս
2022-01-24
-
ՀայաստանՁեզ մանդատ են տվել իշխանության պաշտպանը լինելու համար․ Աննա ՄկրտչյանՄԻՊ-ի թեկնածութուն առաջադրել են մարդիկ, ովքեր ՀՀ-ում ընդունելի են համարել դագաղներով իշխանության գալը, պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը և այլն, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Տիկին Գրիգորյան Դուք նշում եք, որ մասնագիտական գործունեությունն է բացառապես Ձեր պաշտոնավարման շարունակությունը, ախր Ձեզանից բացի այլ հանրային ծառայողներ են եղել , օրինակ ՝ ես , և երբ Դուք ասում եք բացառապես մասնագիտական հիմունքով եք շարունակել և Ձեր նկատմամբ այ լ պահանջներ չեն եղել թերահավատորեն եմ ընկալում։ Բոլորիս աչքի առջև է, թե ինչպես են մի լայքով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում, ինչպես են մի ստատուսի համար պաշտոն տալիս և՝ հակառակը»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստեինե Գրիգորյանին, ասաց Աննա Մկրտչյանը։ Պատգամավորն ասաց, որ Քրսիտիննե Գրիգորյանի հարցուպատասխանը, հիմնականում ընդդիմադիր պատգամավորերի հետ, ցույց տվեց, որ նրան այստեղ մանդատ են տվել իշխանությանը պաշտպանը լինելու, ոչ թե Մարդու իրավուքների պաշտպանը լինելու համար։Ավելին11:0924.01.22 -
ՀայաստանՀայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ թեկնածուԱզգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին խնդրեց հստակ գնահատական հնչեցնել իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին: Ընդդիմադիր պատգամավորը ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Քրիստիննե Գրիգորյանն էլ ասաց, թե ՄԻՊ-ի գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել: Ըստ նրա՝ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից: «Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված ու, երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցել եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», - ասաց նա: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասաց ՄԻՊ-ի թեկնածուն:Ավելին11:0024.01.22 -
Հայաստան«Չեմ խուսափելու գնահատականներ տալուց». ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուին հիշեցրին «շնաբարո դուրսպրծուկներ, «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտություններըԱզգային ժողովը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՄԻՊ-ի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին հիշեցրեց, որ ինքը խոսել է ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշման մասին, մինչդեռ ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական սուր ու անթույլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել են ատելության խոսք: «Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս»: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,- նշեց Ղազինյանը: Քրիստիննե Գրիգորյանն էլ պատասխանեց, թե ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: «Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով, որովհետև կարծում եմ`որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- ընդգծեց ՄԻՊ թեկնածուն:Ավելին10:4924.01.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել Թուրքիայի դրոշի ներքո․ «Առավոտ»«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։ Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են իրենց։ Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթած ինքնահռչակ այս պետության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք գոհ ենք, որ ադրբեջանցի եղբայրների հետ մեր հարաբերություններն ավելի հեռուն են գնացել, աճել են սոցիալական ու մշակութային շփումները: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ: Մենք ազգ ենք նույն ծագմամբ, կիսում ենք նույն մշակույթը, ճակատագրով միավորված պետություններ ենք և տարատեսակ պայքարներում կանգնած ենք կողք կողքի»: Ուշագրավ է, որ հանդիպմանը առկա են եղել միայն Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության դրոշները: Իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն էլ նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո: Հանդիպման լուսանկարի հավաստիությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ այն հրապարակվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կողմից»։Ավելին10:4624.01.22 -
ՀայաստանՄեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը․ Էդգար Ղազարյան«Համաձայն Սահմանադրության 144 հոդվածի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։ Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը: ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ, հետեւաբար մինչեւ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը»,- գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։Ավելին10:4324.01.22 -
ՀայաստանԻ՞նչ է նախատեսվում ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում. Սիմոնյանը հայտարարություն արեցԱզգային ժողովի այսօրվա՝ հունվարի 24-ի նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին: «Համաձայն ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի առաջին մասիՙ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի երկրորդ մասին համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հայտարարությամբ է հանդես գալիս»,-ասաց Սիմոնյանը: Սակայն եթե նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրի և հրապարակի ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց` այդ արձանագրության ստորագրման պահից նախագահի հրաժարականն ընդունված կհամարվի:Ավելին10:3624.01.22 -
ՀայաստանԽոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Nissan Skyline և Lada Priora ավտոմեքենաները. վերջինս էլ ավերածությունների է ենթարկել «999» մարկետը. կա վիրավորԵրեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 12:00–ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Lada Priora-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել քաղաքացուն պատկանող «999» մարկետի տարածք, կոտրելով ապակիներ ու խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:Ավելին10:3024.01.22 -
ՀայաստանԱդրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ ««Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նույնական լինելու անշրջելի հանգամանքը վիրավորանքի զգացում է առաջացնում, պետք է հիշեցնել, որ՝ ա) Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։ բ) Վրաստանում նման ներդրումներ արվել են և բացվել են աշխատատեղեր, սակայն դրանից միջին վիճակագրական վրաստանցու նյութական վիճակը, խոշոր հաշվով, համարյա չի տարբերվում միջին վիճակագրական հայաստանցու բարեկեցությունից։ գ) Հաշվի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան հարմարավետ միջավայրը, նման մտադրության պարագայում Ադրբեջանի գրեթե միակ մոտիվացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայության հասնելը։ դ) Եվ, ի վերջո, ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել»։Ավելին10:2724.01.22 -
Հայաստան1 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունՀունվարի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Շինուհայր, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Փարաքար գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, Գնդեվազ գյուղում և Սևան-Մարտունի-Գետափ, Երևան-Սևան, Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին10:2424.01.22 -
ՀայաստանԵղվարդի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀունվարի 23-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է հունվարի 24-ին, ժամը 01:12-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մեկ սենյակ (մոտ 50 քմ) գույքով:Ավելին10:1424.01.22 -
ՀայաստանԱվելի լավ կլիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար․ Կոնստանտին ԶատուլինԱկնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։ «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ «Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել», - ասել է Կոնստանտին Զատուլինը։ Ռուս խորհրդարանականի խոսքով՝ նախագահ Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Գործող իշխանությունը, որը հիմնված է խորհրդարանական մեծամասնության վրա, երկրի ներսում ավելի ու ավելի քիչ հիմքեր ունի իր ուժերին վստահ լինելու համար։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից։ Ակնհայտ է նաև, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։ «Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։ Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմը ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա»,- ասել է Զատուլինը։Ավելին10:0524.01.22 -
ՀասարակականԱռաջիկայում քաոս ու անորոշությունների բազմաչափ ցիկլեր են լինելու․ քաղաքագետՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է, որ ուկրաինական ու հայկական պետական էլիտաները ինչով են նման՝ անվերջանալիության ձգտող տգիտության ու <շուստի> մանկամտության աստիճանով․ երկուսն էլ մեծ սեր ունեին թռնելու հետ, մինչդեռ առաջիկայում այդ երկրները բաժանվելու են ՌԴ-ի ու Արմ-ի, և ՌԴ-ի ու Թուրքիայի միջև․ «Բաժանումը մի պարագայում կարող է լինել ինչպես աշխարհագրական, այնպես էլ ազդեցության գոտիների մասով։ Եթե նախկինում երկու էլիտաներն էլ իրենց պատվիրատու երկրի էին սպասարկում, ապա հիմա մի քանիսին են սպասարկելու․ դա է պատճառը, որ ես պարբերաբար դրանց՝ <հեղափոխական գործակալներին>, որպես փաստ և ոչ որպես գնահատական բնորոշում եմ <հարճ> ձևակերպմամբ։ Առաջիկայում քաոս ու անորոշությունների բազմաչափ ցիկլեր են լինելու, սակայն ամեն բան կկարգավորվի ու կհաղթեն նրանց ովքեր հավատք ունեն, ձիգ են, համբերատար, ու ներսում ունեն стержень։ Գայթակղություններին դիմացողները կդառնան իշխանություն ու կստեղծվի նոր՝ ասկետիզմի ու կամքի հիմքով պետության վերածնունդ լիբերալիզմի ինքնաոչնչացնող արժեքային հոսանքերի գերեզմանի ներքո»։Ավելին10:0324.01.22 -
ՀայաստանՆախագահի հրաժարականը չպետք է ծառայեցնենք ազգային պառակտվածությունը խորացնելու նսեմ նպատակներին․ Արա ՍահակյանԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը բնականորեն փոթորկել է հասարակությունը։ Իր հիմնավորումները գլխավորապես հայտնի ու անվիճելի իրողություններ են, եւ շատերս ենք համաձայն, որ անկատար են մեր պետական կյանքի կառույցներն ու ընթացակարգերը։ Այդուհանդերձ, նախագահի հրաժարականը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական քայլ է։ Արմեն Սարգսյանը շնորհալի պետական գործիչ է, իսկ նրա հասցեին հնչող քննադատությունը միշտ ընկալել եմ որպես հասարակական չափազանցված ակնկալիքների արձագանք։ Կարծում եմ, որ նախագահի հրաժարականը չպետք է ծառայեցնենք ազգային պառակտվածությունը խորացնելու նսեմ նպատակներին։ Հարգանքով ընդունենք նախագահի անձնական վճիռը և մաղթենք նրան ամենայն բարիք»։Ավելին10:0024.01.22 -
ՀայաստանԻնձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր ՎանեցյանՔաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն ընդհանրապես, հետևաբար այժմ ամենևին տեղին չեմ համարում մանրամասն անդրադառնալու Արմեն Սարգսյանի հրաժարականին, «Սպուտնիկ Արմենիային» է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր և, ըստ էության, մեր պետության առջև ծառացած ոչ մի խնդիր չլուծող։ Ակնհայտ է, որ արդեն նախկին նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված թեկուզ նվազագույն լիազորությունները մեր պետության համար դժվարագույն վիճակներում և ամենակարևոր գործընթացներում չի իրականացրել»,- ասել է Վանեցյանը։ Ըստ նրա՝ ժամանակին այդ լիազորությունները Արմեն Սարգսյանը համարում էր ոչ բավարար կամ նվազ արդյունավետ, մինչդեռ շատ կոնկրետ դեպքերում դրանք կարող էին լիարժեքորեն բավարարել մեր պետության առջև ծառացած ճգնաժամային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։ Դա էլ իր հերթին կարող էր կանխել այն աղետալի զարգացումները և իրավիճակը, որն այսօր ունենք։ Վանեցյանի կարծիքով՝ հաշվի առնելով այս ամենը, շատ քիչ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե եղե՞լ են կամ չեն եղել ճնշումներ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Բացի այս, Արմեն Սարգսյանը, նրա համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ Նա մշտապես ակտիվ համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ և հիմնականում կատարել վերջինիս բոլոր քմահաճույքները։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի մեր հնարավոր թեկնածուին, ապա ընդամենը ժամեր առաջ է տեղի ունեցել հրաժարականը, ուստի հարցը դեռ պետք է քննարկվի իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունում և «Պատիվ ունեմ» խմբակցությունում, ինչի համար բնականաբար ժամանակ է անհրաժեշտ:Ավելին09:5824.01.22 -
ՀայաստանՄենք այլևս պետություն չունենք, այն աճուրդում վաճառված միավոր է արդեն․ քաղաքագետՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․ «Մի հատ վատ բան ասեմ, բայց դե էդ ա․․․ Ինչու՞ եք լարվում էդ հրաժարականով, կամ դա կապում «ՀՀ»-ին սպառնացող ինչ-որ հերթական աղետով, եթե մենք այլևս պետություն չունենք․ Պետք է սթափ հասկանալ, որ այո՛, մենք այլևս պետություն չունենք, այն աճուրդում վաճառված միավոր է արդեն, որը համատեղության կարգով օգտագործվելու է մի շարք համասեփականատերերի կողմից։ Ես գիտեմ, որ շատերիդ մեղմ ասած դուր չի գալիս այն, ինչ գրում եմ․ բայց էս ա իրականությունը։ Դուք կարող եք հավերժ ձեզ դնել ինֆանտիլ ու երազախաբություններով ապրող մարդու տեղ, ով ինչ-որ հույսեր ունի անհասկանալի փրկիրչների մասով։ Սա ամենևին զգայական գնահատական չէ, սա օրիգինալ միտք չէ, սա ցինիզմ կամ սարկազմ չէ, սա ինչ-որ չարախնդանք չէ, սա, ցավոք, փաստ է։ Մենք Սուրոյի հարսանիք, մորգենշտերն ու եսիմ ինչեր քննակրող զանգված ենք, ում օրական մեդիա կեր են տալիս, նա էլ մեծագույն ջանքով ուտում է այդ կերակուրը ու հայտնվում ինքնաբավարարման օրական ցիկլի մեջ ու գոհունակությամբ ապրում իր վիրտուալ կյանքը, իսկ իրականության մեջ ադրբեջանցիք/թուրքրեը հատ-հատ գնելու են ամեն բան, քանի որ նրանք հո լավ գիտեն, որ հայերը առաջնահերթ առևտրական ժողովուրդ են»։Ավելին09:5424.01.22
2022-01-23
-
ՀայաստանԲռունցքների մեջ խեղդվող ընտանիքներ. Հայաստանում ընտանեկան ճգնաժամ է«Համբերության բաժակը» լցվում է 20 տարի անց, ու մարդիկ էլ չեն ուզում «մի բարձի ծերանալ»: Բռունցքների մեջ խեղդվող ընտանիքներ և հայ կանայք, որ հրաժարվում են լուռ տառապել: Ամուսնությունները հասունացել են, ամուսնալուծությունները՝ շատացել:Ավելին23:2623.01.22 -
Արցախ«Պարապ որ նստենք, կհասկանան, որ պարտվել ենք». Արցախցին՝ պատերազմից հետոՇուշիում թուրքին տեսած արցախցին իր տան դուռը չի փակում, որ թուրքը տեսնի՝ մենք մնալու ենք մեր հողում: «Պարապ որ նստենք, իրենք կհասկանան, որ պարտվել ենք»,-ասում է Արցախում տան ծուխը չկտրող Վալերին ու կանչում է՝ միասին անելու, ստեղծելու, որ ապրենք:Ավելին23:2623.01.22 -
ՀայաստանԹուրքիայից սպասվող ներդրումներ և սովորական հայկական սկանդալներԱկանջ ծամող բառապաշար՝ Հայաստանի ԱԺ-ում: Էկոնոմիկայի նախարարը երջանիկ ֆերմա է կառուցում, բայց կատակով: Ստամբուլ-Երևան չվերթով էլ սպասում են ներդրողներին և բուժվել ցանկացող թուրքերին: Իշխանությունն անում է, ինչ ուզում է, ընդդիմությունը՝ ինչ կարող է: Սովորական հայկական սկանդալներ:Ավելին23:2423.01.22 -
ՀայաստանԻնչո՞ւ հիմա տվեց հրաժարական․ Ստեփան ԴանիելյանԱյս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին: «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր. - ինչու հիմա տվեց հրաժարական, - ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել, - ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել, - խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում, - խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել, - գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել, - ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի», - եվ վերջապես, ինչու այլեւ «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։ Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։ Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով արված հրաժարական չէ»։Ավելին23:2023.01.22