Լրահոս
Հայաստան
15:48
08.02.22
135

Անօրինականությունը Նիկոլից ենք սովորել․ քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը

Img default alt hy

Լարված իրավիճակ է Մարտունի-Վարդենիս ճանապարհին։ Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը:Նրանք ի նշան բողոքի փակել են ճանապարհը։ Ցուցարարների խոսքով՝ ճանապարհը բաց է միայն շտապօգնության և ռազմական մեքենաների համար, մյուսների համար ճանապարհը չի բացվելու:

Ոստիկանների դիտարկմանը, թե քաղաքացիներն անօրինական են ճանապարհ փակել, ցուրարարներից մեկն արձագանքեց.

«Անօրինականությունը Նիկոլից ենք սովորել»։

Ասում են՝ «ընտրություն են դրել», մարդը անցել է, թող նշանակովի լիներ՝ չանցներ։

Ցուցարարները շեշտում են, որ միակ աշխատող մարդը Ահարոն Խաչատրյանն է ու նա կարող է Վարդենիս խոշորացված համայնքի համար սրտացավ աշխատել։