Լրահոս

2022-02-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան վարելիս հանկարծամահ է եղել․ ողբերգական ավտովթար
    Այսօր՝ փետրվարի 15-իn ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:
    23:06
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթյանը դիմել է Վճռաբեկ Փաշինյանին արդարացնելու պահանջով
    ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 2010 թվականի դատավճռի դեմ: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհդական Գոռ Աբրահամյանը։ «Հիմք ընդունելով ՄԻԵԴ որոշումը՝ Դատախազությունը դիմել է նախկինում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը բեկանելու և իրեն առաջադրված մեղադրանքում արդարացնելու միջնորդությամբ»,- ասել է Աբրահամյանը։
    22:35
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 մլն դոլար գրանտ՝ պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին կառավարական «դաչաների» սպասարկման համար
    Վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ կամ 978 հազար 600 դոլար դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատարը Անժելիկա Շապովալովան է։ Շապովալովան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է, և, ըստ մեր տեղեկությունների, վարչապետի կին Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ աղջիկը։ Պայմանագրում նշված է, որ այդ մոտ 1 մլն դոլար դրամաշնորհը ՊՈԱԿ-ը պետք է ծախսի կառավարական «դաչաների» սպասարկման վրա։ Այդ գումարով Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը պիտի իրականացնի պաշտոնատար անձանց առանձնատների սպասարկում, քոթեջների, հողատարածքների սպասարկում, պահպանություն, պաշտոնյաների առանձնատների կահավորում, տեխնիկական վերազինում։ Դրամաշնորհի ակնկալվող արդյունքների և դրանց գնահատման չափանիշների բաժնում ընդամենը գրված է հետևյալը․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգում և բարելավում, խնամք»։ Դրամաշնորհը պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին տրվել է 1 տարվա գործունեության համար։
    22:04
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տանտերը խնջույքի ժամանակ բահով սպանել է հյուրերին
    Արդյունքում տանտերը բահով մի քանի հարված է հասցրել նրա գլխին ու տեղում սպանել։ Հետո տան տերը նույն կերպ վարվել է սպանության ականատեսի հետ, ապա որոշել է թաքցնել հանցագործության հետքերը: նա դիակները գյուղից դուրս բերել, իսկ երբ օգնության խնդրանքով հարևանին տեղյակ է պահել իր արարքի մասին, վերջինս ոստիկանություն է կանչել:
    22:00
    15.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Գործող իշխանություններն իրենց հռչակել են ժողովրդավարության ռահվիրաներ․ Մենուա Սողոմոնյան
    Գործող իշխանություններն իրենց հռչակել են ժողովրդավարության ռահվիրաներ։ Արևմտյան որոշ գործընկերներ ևս համարում են, որ նրանց շնորհիվ ժողովրդավարությունը լուրջ առաջընթաց է ապրել Հայաստանում, գրում է միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ «Մի կողմ թողնելով ժողովրդավարության բազմաթիվ ցուցիչների առնչությամբ առկա խայտառակ վիճակը, կենտրոնանանք դրանցից ամենաանմեղներից մեկի վրա։ Հայտնի է, որ կառավարման ոլորտում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ժողովրդավարության կարևոր ցուցիչ է, իսկ հաշվետվողականության որակից ու բովանդակությունից էլ մեծապես կախված է կառավարման արդյունավետությունը։ Ստորև ներկայացնում ենք գործադիրի հաշվետվողականության հետ կապված մի քանի մակերեսային փաստեր՝ գործող իշխանությունների հաշվետվողականության «հանձնառությունների» ֆոնին։ Այսպես, կառավարության 2019թ․ գործունեության ծրագրում հաշվետվողականությունը հռչակված է որպես կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ (բառը գործածվում է 11 անգամ)։ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում թեև հաշվետվողականությունն այլևս չի հռչակվում որպես գործունեության ուղենիշ (բառն էլ գործածվում է 6 անգամ), այդուհանդերձ հանրային խոսքի մեջ վարչապետն ու նրա որոշ թիմակիցներ շարունակում են ի ցույց դնել իրենց հավատարմությունը հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքին։ Թե որքանով են գործող իշխանությունները կառավարման մեջ հաշվետվողական ու թափանցիկ, կարելի է չափել բազմաթիվ մեթոդներով ու մոտեցումներով։ Ամենապարզ ու հասանելի ձևերից մեկը, այդուհանդերձ, դիտարկումն է, թե գործադիրի մարմինների կայքէջերում որքանո՞վ է հասանելի նրանց գործունեությունը հանրությանը։ Այս տեսանկյունից պատկերը բավական տխուր է։ Նախարարությունների և վարչապետին ենթակա մարմինների կայքէջերի փետրվարի 15-ի դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ անցած հաշվետու տարվա՝ 2021 թվականի գործունեության վերաբերյալ ամբողջական հաշվետվություն չկա և ոչ մի մարմնի կայքէջում։ Միայն առողջապահության նախարարության կայքէջում է, որ 2021 թվականի հաշվետվությունը ներկայացված է նախարարի մամուլի ասուլիսի հաղորդագրության տեսքով, որտեղ ոչ մասնագետ մարդկանց համար պարզ չի դառնում նախարարության գերակայությունները ինչպես կատարված, այնպես էլ պլանավորված աշխատանքների առնչությամբ։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջում 2021թ․ 1-ին եռամսյակում կատարված աշխատանքներն են ներկայացված, որոնք վերաբերում են միայն աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրից բխող ԱԻՆ միջոցառումների կատարման ընթացքին։ 2021թ․-ին կատարված աշխատանքների վերաբերյալ հանրությանը հաշվետվություններ չեն ներկայացրել արդարադատության և շրջակա միջավայրի նախարարությունները։ Ոչ միայն 2021, այլ նաև 2020 թվականին կատարված աշխատանքները հանրությանը չեն ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունները։ Պետական վերահսկողական ծառայության կայքէջում 2020 թվականի միայն առաջին կիսամյակի աշխատանքների հաշվետվությունն է առկա։ Էկոնոմիկայի նախարարությունն իր կայքէջում չի ներկայացրել ոչ միայն 2020, 2021, այլ նաև 2018 թվականի հաշվետվությունները։ Մեկ այլ հարց է հաշվետվությունների որակը, որոնց մեծագույն մասը զուտ նկարագրողական է, գրված չէ ընդունված ռազմավարությունների կատարողականի վերլուծությամբ, այսինքն՝ վերլուծված չէ, թե ինչը ինչքանով է կատարված, եթե կատարված չէ ապա ինչու, ինչ հանգամանքների բերումով և այլն։ Սա ևս կարևոր հանգամանք է այն առումով, որ հասարակությունը, հարկատուները հնարավորություն ունենան հասկանալու, թե որքանով է իրենց քվեն ստացած իշխանությունը կարողանում ծրագրերով ստանձնած պարտավորությունները կատարել։ Այնպես որ, երբ ամեն պատեհ-անպատեհ առիթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեքստից դուրս տվյալներ է ներկայացնում այս կամ այն ոլորտում գրանցված «հաջողության» մասին, հարկատուները ճիշտ կանեն, եթե փորձեն հասկանալ, թե այդ «հաջողությունների» հիմքում ի՛նչ ծրագրեր, կամ, առավել ևս, նախընտրական ի՛նչ խոստումներ են ընկած»։
    21:51
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես է Նիկոլ Անհողը հերքում ԱԽՔ-ի Արմենի ստերը (լուսանկար)․ Գագիկ Համբարյան
    Ինչպես է Նիկոլ Անհողը հերքում ԱԽՔ-ի Արմենի ստերը (լուսանկար) Փետրվարի 14-ին ԱԽՔ-ի Արմենը հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներից մեկին և անդրադառնալով արցախյան բանակցային գործընթացին հայտարարել էր."Ողբերգություն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ մանիպուլյացիա է անում․ թող իր նամակը հրապարակի, կտեսնեք՝ ինչ էր խնդրում"... ԱԽՔ-ի Արմենը մտածում է, որ իր հարցազրույցները դիտում են միայն նիկոլապաշտները, որոնց համար իրենց կուռքի՝ Նիկոլի և դրան սպասարկողների ասածները վերջին ճշմարտությունն են, մոռանալով, որ այդ ամենը դիտում են նաև մարդիկ, ովքեր ունեն շատ լավ հիշողություն և շատ հեշտ բացահայտում են, որ նա ստում է... ԱԽՔ-ի Արմենի "Սերժ Սարգսյանից ծանր ժառանգություն ստանալու" մասին սուտը բացահայտողը հենց Նիկոլ Անհողն է, ով իր ելույթներում նշում էր, որ "բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից" և "ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք"... Նիկոլ Անհողն այսպիսով շատ վաղուց հերքել է հետագայում իր իսկ կողմից մասսաները նետված սուտը, որը կրկնում են նաև իրեն սպասարկողներն, այդ թվում նաև ԱԽՔ-ի Արմենը, թե նա ինչ-որ ժառանգություն է ստացել նախկիններից կամ էլ բանակցությունները սկսել է նախկիններից ստացած կետից... ԱԽՔ-ի Արմե՛ն, ըստ Նիկոլի ստացվում է, որ բանակցությունները սկսել է իր սեփական կետից, բանակցել է այն, ինչ որ պետք է և վերջում այն տապալելով սանձազերծել է մեզ համար կործանարար պատերազմ... Ինչ վերաբերվում է ԱԽՔ-ի Արմենի՝ Սարգսյանի նամակի բովանդակության պարունակության մասին հայտարարությանը, ապա զավեշտ է, երբ նամակի բովանդակության մասին մանրամասներ գիտեցող մարդը իր կողմից մանիպուլյացիայի մեջ մեղադրվողին հորդորում է բացահայտել իր իմացած նամակի մանրամասները... ԱԽՔ-ի Արմե՛ն, ասել ես նամակի մասին, դու՛ էլ բացահայտի մենք էլ իմանանք... Եթե չբացահայտես՝ կեղծարարը հենց դու ես...
    21:36
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարբարոսություն՝ օրը ցերեկով․ Իջևանի քաղաքապետարանը լուսանկար է հրապարակել
    Իջեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Բարբարոսություն՝ օրը ցերեկով Անգամ ամաչում եմ խոսել նման չարագործության մասին, բայց այլ ելք չկա. կատարվել է աններելի արարք։ Հիմնականում խոսքս ուղղում եմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների շարքում դասվող Իջևանի գիտակից մարդկանց, որոնք կարող էին բռնել այդ չարագործների ձեռքը ։ Քաղաքը 15 տարի շարունակ չի ունեցել նման ժամանակակից աղբատար մեքենա և մեծաքանակ հարմարավետ աղբամաններ։ Հիմա, փառք Աստծո, ունենք և համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պատասխանատվությամբ կատարում են իրենց աշխատանքը։ Բայց արի ու տես, թե ինչպիսի դիտավորությամբ կամ խելապակասությամբ, ոմն մարդիկ աղբն այրել են աղբամաններում, ջարդել, գլորել և այն էլ` Սուրբ տան, Ներսես Շնորհալի եկեղեցու հարևանությամբ։ Դժվար թե ոչ մեկը նկատած չլինի...Հորդորում եմ քաղաքը սիրող բոլոր բնակիչներին, որ տեսնելուց բռնեն հանցագործ ձեռքը, ոչ թե անտարբեր անցնեն։ Ի դեպ, նման արարք տեսնելով, ոչ մի զբոսաշրջիկ ցանկություն չի ունենա ոտք դնել մեր քաղաք`վնասելով մեր տնտեսության զարգացմանը։ Մի բան միայն ակնհայտ է, որ չարագործը կհայտնաբերվի և արագ կպատժվի»։   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9851fcc59abf10eeb966b59b71690b07?fbclid=IwAR00a0SPPAgbvIWTCHuzPIJFebpbzGqW0EvABC-1R9_FSMh2JZkDRr-KuBY © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    21:30
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու հասանք պատերազմին, ինչու մեր տղերքը զոհվեցին, տարածքներ կորցրինք․ Գեղամ Նազարյան
    Այն, ինչում այսօր դատարանում մեղադրեցին Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այս վարչախմբի դեմքերից մեկն է, գրում է պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Կարդացեք ներկայացված մեղադրանքը ու կհասկանաք, թե ինչու է երկիրն այս վիճակում, ինչու հասանք պատերազմին, ինչու մեր տղերքը զոհվեցին, տարածքներ կորցրինք։ Աննա Դանիբեկյանը, չեմ բացառում, որ տուն մտնելուց հետո հարբում է, որ չմտածի, թե ինչի մեջ է թաթախվել։ Իսկ ի՞նչ են խմում դատախազները։ Բացառված է, որ նրանք չեն գիտակցում, որ շատ շուտով դատարանում պատմելու են, թե ով եւ ինչն է իրենց դրդել նման անհեթեթ, անհասկանալի, անդեմ, անլուրջ մեղադրանք ներկայացնել եւ պաշտպանել այն։ Դատախազներ, կարդացեք, թե ինչ եղավ Եժովի եւ նրա կամակատար դատախազների հետ։ Ուշադիր կարդացեք»։
    21:30
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Ադրբեջանը փորձի առևանգել Արայիկ Հարությունյանին, դա նշանակելու է նոր պատերազմ․ քաղաքագետ
    Ադրբեջանի իրավապահ մարմինները սպառնում են առևանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր ճոխ-ճոխ հայտարարություններ է արել դրա մասին՝ նշելով, որ իրենց հատուկ ծառայությունները կալանավորելու են Հարությունյանին։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Սա շատ կարևոր հայտարարություն է։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ։ Կրկնում եմ՝ նման փորձն ինքնին casus belli է։ Էլ չեմ խոսում առևանգման հաջողելու մասին։ Հետևաբար, այս իրավիճակում բոլորն անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները»,-գրել է քաղաքագետը։
    21:25
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոսքերի հեղինակը ժամանակին «հպարտ», իսկ այսօր «կապիտուլացված» վարչապետն է․ Շարմազանով
    Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Կարո՞ղ է ես եմ այս մեծամիտ ու անհեթեթ «գոհարների» հեղինակը։«Ես բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից»։«Ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ»։Այս խոսքերի հեղինակը ժամանակին «հպարտ»,իսկ այսօր արդեն «կապիտուլացված» վարչապետ Փաշինյանն է։Հիմա ի՞նչ եք փորձում ձեր վրայից սլաքները շեղել։ Պատասխանատու գործիչներն ընդունում են սեփական ձախողումներն ու պարտությունները, իսկ անպատասխանատուները վարվում են կապիտուլյանտների նման»։
    21:25
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գոլդեն Փելես» համալիրը գնած Ն. Նալբանդյանը տարիներ առաջ իր մեքենայով հարվածել էր մեկ այլ մեքենայի և փախուստի դիմել
    Օրեր առաջ ՝ փետրվարի 10-ին, «Առավոտ» էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել, թե ով է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք բերել: «Առավոտ»-ի տեղեկություններով՝ պարզվում է, որ այն ձեռք է բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը: shamshyan.com-ի հաղորդմամբ վերջինս 2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել և վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են, թե՝ եթե 3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետևանքով նախապատրաստված նյութերը ոչնչացվում են: aravot.am-ի տեղեկություներով՝ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։ Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։
    21:18
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ ծանր վիրավորանք է հասցրել Էդգար Ղազարյանը վարչապետին
    Պարզվում է` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծանր վիրավորանք է հասցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել: Բանն այն է, որ Ղազարյանի նոյեմբերին արված հենց մի հայտարարություն դիտարկվել է որպես վիրավորանք։ Նա ասել է. «Ես իհարկե հարցս իզուր չտվեցի, թե հրավիրվա՞ծ է արդյոք այստեղ միլիմետրի ճշտությամբ տեղեկություններ ունեցողը, բայց կարծում եմ, որ պետք էլ չէր այսօր նրան այստեղ հրավիրել, որովհետեւ վաղը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է նախատեսված եւ միգուցե ավանդույթի համաձայն ռուսական սանիտարահիգիենիկ ծառայություններն այսօր բավականին մեծ աշխատանք ունեն՝ նախապատրաստական իրականացնելու»: Թե իրականում այս չանձնավորված մտքերն ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել եւ ինչու է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի դեմ հենց այս հայտարարության համար քրեական գործ հարուցվել, «Հրապարակ» օրաթերթը փորձել է պարզել հենց Էդգար Ղազարյանից: Ըստ նրա` այս քրեական գործն ակնհայտ քաղաքական դեպրեսիվ ներազդեցությամբ մի բան է, ավելին` որեւէ իրավական տարր պետք չէ փնտրել այդտեղ: «Քրեական օրենսգիրքն ասում է՝ անձին ուղղված հայհոյանքն է համարվում ծանր վիրավորանք, ի դեպ, ես անձի հետ կապված խոսք անգամ չեմ ասել: Հետեւաբար վերոնշյալ հայտարարության համար քրեական գործ հարուցելը քաղաքական հետապնդման պրիմիտիվ դրսեւորում է: Ու գիտեք ի՞նչն է հետաքրքիր, երբ ինձ հրավիրել էին ոստիկանություն բացատրություն տալու, անգամ ոստիկանության աշխատակիցները չէին կարողանում հասկանալ, թե այս ելույթի որ մասը կարելի է առանձնացնել, որը կարող է առնչություն ունենալ այդ հոդվածի հետ»,- նշում է մեր զրուցակիցը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եւ ո՞վ է որոշել, որ վերոնշյալ հայտարարությունը ծանր վիրավորանք է եւ ինչպես է այդ կապակցությամբ քրեական գործ հարուցվել, Ղազարյանը նշեց. «Այս գործի նախաձեռնողը ոստիկանության քրեական վարչությունն է, որը սկզբից հանձնարարական է տվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նյութեր նախապատրաստեն: Ինձ սկզբում հրավիրեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ես գնացի, անգամ իրենք էլ ասացին, որ ոչինչ չեն տեսնում հայտարարությանս մեջ, իսկ ահա ես էլ գրեցի բացատրություն այն մասին, որ իմ ելույթն ունեցել է բացառապես քաղաքական բնույթ եւ որեւէ անձի վիրավորանք, առավել եւս ծանր վիրավորանք ելույթում չի հնչել: Դրանով սահմանափակվել է: Ըստ երեւույթին Արաբկիրի բաժնից նյութերն ուղարկվել են քրեական վարչություն եւ հենց այնտեղ է հարուցվել գործը: Գործը ոչ թե քննչական կոմիտեում է հարուցվել, այլ ոստիկանությում: Շատ տարօրինակ է, որ քննիչն ինձ ներգրավել է որպես գործով վկա: Վկան այն անձն է, որն այս կամ այն ձեւով ներկա է եղել ենթադրյալ հանցագործությանը: Այս գործով վկա կարող է հանդիսանալ երկրագնդի ողջ բնակչությունը: Քանի որ իմ ելույթը հնչել է ԱԺ ամբիոնից: Քննիչին հարց եմ տալիս, իմ ելույթի ո՞ր մասն է պարունակում ենթադրյալ հանցանքը, քննիչը պատասխանում է, որ խոսքը հավանաբար կարող է վերաբերվել ռուսական սանիտարահիգիենիկ ծառայությունների մասին արված հատվածին: Սա նույնն է, թե մեկին ասես բաղնիքդ անուշ, ասի՝ ինչի ես վիրավորում», - նշում է Ղազարյանը:
    21:16
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սա երևի բոլոր դիպլոմները փողով է գնել, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բնորոշումը»․ Վարդան Ոսկանյան
    «Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ այն խոսքերը, որ հայերը և Հայաստանը հիշատակվում են դեռևս Բեհիսթունյան արձանագրության մեջ։ Հավանաբար, քանի որ դրանում այս «պատմաբանի» նախնիները չեն հիշատակվում, որովհետև այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեին, ինձ իբր անգրագիտության համար ԵՊՀ-ից հեռացնելու կոչ անող հերթական տգետը պարսից Արքեմենյան արքա Դարեհին կոչում է ասորեստանցի թագավոր։ Այն դեպքում, երբ ձեր խոնարհ ծառան կարող է հին պարսկերեն բնօրինակով անգիր մեջբերել Դարեհի էթնիկական պատկանելության վերաբերյալ հատվածը Բեհիսթունյան արձանագրությունից, սա երևի իր բոլոր դիպլոմները փողով է գնել՝ կաշառքով, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բառացիորեն «հարգանք» բնորոշումը»։
    21:12
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով
    «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մասնակի է բավարարել Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով մեկ ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆ»֊ն տեղեկացավ պաշտպան Աննա Ծառուկյանից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
    21:10
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացառիկ լուսանկար. լրտեսության մեջ կասկածվողը՝ Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հետ
    ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Համացանցում շրջանառվեցին լրտեսական գործունեություն իրականացրած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Պեմզաշենի մեր աղբյուրները հաստատեցին տեղեկությունը: Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը: Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վարդենում իր կողմից վարձակալված բնակարանից իրավապահ մարմինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտանբերել: Լուսանկարը փաստում է, որ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Վարդենիսի նախկին քաղաքապետի, հայտնի ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ, որը, ի դեպ, այնքան է կառչած իր պաշտոնից, որ ընտրության արդյունքներով պարտություն է կրել, բայց զբաղվում է «ինքնիրավչությամբ»: Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, մտերիմ լինելով Գարիկ Էլոյանի հետ, կամա թե ակամա եղել է ինֆորմացիայի կրող եւ փոխանցող: ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, եւ ակնկալում համակողմանի քննություն՝ պարզելու, թե ի՞նչ առնչություն է ունեցել Արամ Մելքոնյանը պետական դավաճանության մեջ կասկածվող լրտեսական ցանցի անդամ Գարիկ Էլոյանի հետ: Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, լինելով սահմանամերձ համայնքի ղեկավար, իր վկայությամբ՝ մասնակցած լինելով մարտական գործողություններին, ունենալով տեղեկություններ Վարդենիսի դիրքերի, մեր զինվորականների գտնվելու վայրի, սպառազինության մասին, դարձել է լրտեսական ցանցի «զոհը»: Իսկ միգուցե ԱԱԾ-ն փաստե՞ր ունի այս առնչությամբ եւ չի հրապարակում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Yerkir.am-ը բազմաթիվ անգամ զանգահարել է Ազգային անվտանգության լրատավական զառայութուն, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան: Թեմայի առնչությամբ առաջիկայում հանդես կգանք նոր հրապարակումներով:
    21:03
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Խաչատրյանը
    2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, տեղեկացնում է ՍԴ-ը։ Աշոտ Խաչատրյանը 1987-1989 թթ. և 1990-1992 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ: 1992-2004 թթ. աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ: 2004-2010 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: 2020 թվականի հուլիս-հոկտեմբեր օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: 2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:
    21:00
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխվարչապետի օգնականն արձակուրդ է մեկնել
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Շուշաննա Կոստանյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2022 թվականի փետրվարի 16-18-ը ներառյալ»:
    20:50
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները «Եվրո-2022»-ում նույն խմբում են հայտնվել
    Կայացել է բասկետբոլի Եվրոպայի պատանիների առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ու ադրբեջանի հավաքականները մինչև 20 տարեկանների (Բ դիվիզիոն) հայտնվել են նույն խմբում՝ Մոլդովայի, Ջիբրալթարի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։ Առաջնությունը տեղի է ունենալու Սան Մարինոյում, 2022թ․ հուլիսի 24-31-ը։ Նշենք, որ ադրբեջանցի մարզիկները, մեղմ ասած, խուսափում են հայ մարզիկներ հետ մրցահարթակ բարձրանալուց։ Ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հայ մարզիկները հաճախ ու բազմաթիվ մրցաձևերում են առավելության հասել։Կայացել է բասկետբոլի Եվրոպայի պատանիների առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ու ադրբեջանի հավաքականները մինչև 20 տարեկանների (Բ դիվիզիոն) հայտնվել են նույն խմբում՝ Մոլդովայի, Ջիբրալթարի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։ Առաջնությունը տեղի է ունենալու Սան Մարինոյում, 2022թ․ հուլիսի 24-31-ը։ Նշենք, որ ադրբեջանցի մարզիկները, մեղմ ասած, խուսափում են հայ մարզիկներ հետ մրցահարթակ բարձրանալուց։ Ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հայ մարզիկները հաճախ ու բազմաթիվ մրցաձևերում են առավելության հասել։
    20:45
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
    Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։
    20:38
    15.02.22
    Ավելին