Լրահոս
Միջազգային
19:44
22.02.22
143

Դոնբասը պաշտոնապես անկախ է. ՌԴ խորհրդարանի երկու պալատները վավերացրել են Պուտինի հրամանագիրը

 

Արևմուտք-արևելք բաժանարար գծերը խորացել են Պուտինի որոշումից հետո: Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ արդեն միաձայն վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի հրամանագիրը:

Դաշնության արտգործնախարարությունը կոչ է արել այլ պետություններին ևս ճանաչել այդ շրջանները որպես անկախ հանրապետություններ: Սիրիան, Կուբան, Վենեսուելան, ևս մի քանի երկիր հայտարարել են, որ պատրաստ են ճանաչման: