Լրահոս
Հայաստան
21:39
22.02.22
418

Հայաստան ժամանած ադրբեջանցիների դեմ իրականացված ակցիայի մասնակիցները անազատության մեջ են

Img default alt hy

ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ մեր իրականացրած ակցիային։ Երիտասարդական միության տասնյակից ավելի անդամներ ապօրինի բերման են ենթարկվել, տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը։

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։

Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ»։