Լրահոս
Հասարակական
20:05
22.02.22
303

Իշխանությունները փոփոխվող են, իսկ պետությունը պիտի գործի` անկախ օրվա իշխանությունից․ Հռիփսիմե Ստամբուլյան

Img default alt hy

Իշխող խմբակցության երկակի ստանդարների քաղաքականությունը ամենօրյա ռեժիմով կատարելագործվում է` էլ ավելի խեղաթյուրելով այն կառուցակարգերը, որոնք ընկած են այս կամ այն ոլորտը կանոնակարգող օրենսդրության հիմքում, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Ասվածի վառ վկայությունն այսօրվա հանձնաժողովի նիստն էր, որտեղ ներկայացնում էի ՀՌՀ անդամի մեր թեկնածուին:

Ուզում եմ հատուկ հանձնաժողովի անհանգիստ պատգամավորների համար պարզաբանել.

1.Պետք է հստակ տարանջատել քաղաքական նպատակահարմարությունն ու պետական ինստիտուտների աշխատանքի պարալիզացումը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմության նպատակը երբևէ չի եղել պետական ինստիտուտների պարալիզացումը: Ուստի իշխանությունները փոփոխվող են, իսկ պետությունը պիտի գործի` անկախ օրվա իշխանությունից, նրա նպատակներից, գերակայություններից, խնդիրներից և այլն: 

Հաշվի առնելով նաև, որ ՀՌՀ-ն ապաքաղաքական կառույց է, ուստի այդ կառույցում թեկնածու առաջադրելու հանգամանքը ոչ մի կերպ չի կարելի նույնացնել մնացած դեպքերում տեղ գտած ու հիմնավորված բոյկոտների հետ:

2.Հավանություն տալ թեկնածուի ներկայացրած տեսլականին և չընտրել վերջինիս` միայն կոնկրետ քաղաքական ուժի ներկայացմամբ պայմանավորված, նշանակում է ևս մեկ անգամ հաստատել հանգամանքն առ այն, որ իշխող թիմը ոչ թե ինքնավար մարմինները պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, այլ դրանք քպականացնելու նպատակ ունի:

Ի դեպ, պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, որպեսզի քաղաքական պատեհապաշտության արդյունքում կայացված որոշումների՝ դատարանի կողմից չեղարկումը չառաջացնի «ոնց են անելու» հարցի պատասխանը չգտնելու բարդություններ»: