Լրահոս
2022-02-24
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիան չի հանդգնի գնալ Ռուսաստանի դեմ, թեկուզ, իր զորքերը տեղաշարժի դեպի Ուկրաինա. քաղաքագետՈւկրաինան, օգնության համար դիմելով Թուրքիային, հօդս է ցնդեցնում այն սին կարծիքը, ռուս-թուրքական այն թվացյալ մերձեցումը, որը վերջին տարիներին փորձ է արվում հրամցնել միջազգային հանրությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ «Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Թուրքիայից օգնություն խնդրելը բացում է բոլոր խաղաքարտերը։ Ինչպես ասում են՝ լավ օրից չէ, որ Ուկրաինան «տակից» իր հետ եղբայրություն անող Թուրքիային այժմ դիմում է բացահայտ։ Սակայն չեմ կարծում, որ այս պահին Թուրքիան ուղղակիորեն բախվի կամ պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ, թեկուզ, իր զորքերը տեղաշարժի դեպի Ուկրաինա։ Սա այն դեպքը չէ, երբ Թուրքիան 44-օրյա պատերազում ամբողջապես աջակցեց Ադրբեջանին՝ հանդես գալով Հայաստանի դեմ։ Չեմ կարծում, որ Թուրքիան այժմ կհանդգնի գնալ Ռուսաստանի դեմ, որովհետև, ի տարբերություն ԵՄ երկրրների և ԱՄՆ-ի, առավել քան կորցնելու բաներ ունի, և շատ լավ գիտակցում է դա»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիայի տնտեսությունը զգալի անկում ապրեց, ազգային արժույթը բավական արժեզրկվեց։ Արթուր Ղազարյանը նկատեց, որ Ուկրաինայի՝ Թուրքիայից օգնություն խնդրելու փաստը կապանքների մեջ է դրել նաև Ադրբեջանին։ «Ալիևը մեկնում է Մոսկվա, ՌԴ-ի հետ մի քանի կետանոց լուրջ հռչակագիր ստորագրում, մինչդեռ, Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինան նրա ավագ եղբորից՝ Թուրքիայից օգնություն է խնդրում։ Սա նշանակում է, որ անելանելի վիճակ է առաջանում. նույն Ալիևն այս պարագայում ընկնում է երկվության մեջ. մի կողմից իր եղբայր Թուրքիան արդեն խնդիր ունի, մյուս կողմից ինքը պաշտոնական Մոսկվայի հետ նոր որակի հարաբերություններ է սկսում։ Այս պարագայում, փաստորեն, ալիևյան քաղաքականության այս երկու գծում բախում է տեղի ունենում»,- ասաց քաղաքագետը։Ավելին17:5224.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինական բանակի 14 զինծառայողներ հանձնվել են․ ՌԴ ՊՆՌուսական զորքերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռազմածովային բազա և 18 ռադիոլոկացիոն կայան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Շոյգուն հրամայել է ուկրաինացի զինծառայողներին «հարգանքով» վերաբերվել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդվել են ուկրաինացի ժողովրդին և կատարել հրամանները, հարգանքով վերաբերվեք նրանց։ Մշակել անվտանգ միջանցքների ստեղծում՝ անվտանգ ելքի համար»,- ասել է նա։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ խոցել են ուկրաինական մարտական ուղղաթիռ և չորս «Բայրակթար» TB-2 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում հավելել են, որ ուկրաինական բանակի 14 զինծառայողներ հանձնվել են։Ավելին17:4724.02.22 -
ՀասարակականՅուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր համաշխարհային ռեկորդՃգնաժամային կառավարման ազգային ակադեմիայի ֆիզիկական պատրաստության դասախոս, միջազգային սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Հայաստանի քսանմեկակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է իր հերթական ռեկորդը: Փետրվարի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլ. հավաքակայանի տարածքում ձեռքի ճկույթ մատով տեղաշարժել է 33 տոննա քաշով մետրոյի գնացքը և գրանցել Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ «Ֆիդայիններ» կազմակերպության կողմից նրան հանձնվել է շնորհակալագիր «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը նոր ռեկորդ սահմանելու առիթով:Ավելին17:3624.02.22 -
ՄիջազգայինԾանր մարտեր են մղվում Լուգանսկի համար․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբԾանր մարտեր են մղվում Լուգանսկի համար, տեղեկացնում է Ուկրաինայի Զինված ուժերի բլխավոր շտաբից։ «Մարտի ընթացքում հակառակորդը մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ է կրել և նահանջել։ Ռուս զավթիչները բանտարկվեցին»։Ավելին17:2524.02.22 -
ՀասարակականՀայտնի է, թե երբ տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունըՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ–ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում։ Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ոչ թե հենց մարտի 1-ին, այլ 2-ին կամ 3-ին։ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ–ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում։ Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ոչ թե հենց մարտի 1-ին, այլ 2-ին կամ 3-ին։ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։Ավելին17:2224.02.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ձգում է «գոտին», բայց չի հրաժարվում շփվել Ռուսաստանի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ռազմական ուղիներով փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՝ կոնֆլիկտային իրավիճակների կանխման ուղղությամբ։ «Մեզ համար շատ կարևոր է կոնֆլիկտային իրավիճակների լիցքաթափումը։ Մեր զինվորականների և Ռուսաստանի միջև շփումներ են տեղի ունենում։ Մենք կշարունակենք նրանց հետ շփվել՝ համոզվելու համար, որ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կոնֆլիկտային իրավիճակների վերացումը», - ասել է նա մամուլի ասուլիսում։ Միաժամանակ նա Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Ուկրաինայում և գնալ բանակցությունների ճանապարհով։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները, կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որոշել էին ուժեղացնել զսպման և պաշտպանական միջոցները՝ միաժամանակ խուսափելով իրավիճակի սրումից։Ավելին17:1924.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու «Բայրաքթար» թռչող սարքՈւկրաինայի զինված ուժերը ինտենսիվ մարտական գործողություններ են վարում հակառակորդին կանխելու ուղղությամբ, տեղեկացնում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։ «Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու «Բայրակտար» թռչող սարք։ Ռուդնյա(Բելառուս)-Վիստուպովիչ (Ուկրաինա) ուղղությամբ հակառակորդը փորձել է հատել պետական սահմանը երկու տանկով, զրահատրանսպորտային միջոցներով և ավտոտեխնիկայով։ Կռվի արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել՝ ոչնչացրել է տրանսպորտային 5 միջոց և մեկ ավտոմեքենա։ Պուտիվլի տարածքում հակառակորդի տանկերի հարձակումը կասեցվել է։ Վիշգորոդի վրա KA-52 ուղղաթիռ է կործանվել։ Մարտեր են ընթանում Գենիչեսկ, Սկադովսկ, Չապլինկա քաղաքների համար»։Ավելին17:1124.02.22 -
Զինված ուժերԿարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնուԿարեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում. համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ» , - նշված է հրամանագրում։Ավելին17:0524.02.22 -
ՀասարակականԱյս իշխանությունը չգիտի՝ ինչպես վարվել դինամիկ զարգացող գործողությունների պարագայում․ Հայկ ՄամիջանյանՌուս-ուկրաինական ստեղծված իրավիճակում Հայաստանի արձագանքը պետք է լինի հավասարակշռված, զգուշավոր եւ միջազգային նորմերը պահպանող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Իմ նշած հատկանիշներից որեւէ մեկը չունի գործող կապիտուլյանտ իշխանությունը։ Այս իշխանության պարագայում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ անգամ Էրիթերիայի եւ Հարավային Աֆրիկայի միջեւ եղած կոնֆլիկտի պարագայում, որովհետեւ այս մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում միջազգային հարաբերություններ, դինամիկ զարգացող գործողությունների դեպքում չեն կարող ճիշտ գնահատել իրավիճակը, հակազդեցություն եւ արձագանք տալ»,- ասաց Մամիջանյանը։ Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այս իշխանության պարագայում միայն կարելի է հուսալ, որ ճակատագրական սխալներ չեն լինի։ Ակնկալել, որ ստեղծված պարագայում իշխանությունը որեւէ քայլ կանի, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար, բարդ է։ «Իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց «գավառական շուստրիությունը» միջազգային հարաբերություններում չի անցնում էլ կամ էլ անցնում է մի քանի օրով։ Եվ անկախ ուկրաինական իրավիճակից Ադրբեջանը միշտ էլ հնարավոր է, որ օգտվի առիթիվ, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանի համար հարց է՝ թուրքերն ուզում են մեզ ցեղասպանել, թե՝ ոչ, ապա մենք պատմությունը լավ գիտենք եւ դրանում կասկածներ չունենք»,- նշեց Հայկ Մամիջանյանը։Ավելին17:0124.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան հրթիռային հարձակում է իրականացրել ռուսական քաղաքացիական նավերի վրաՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան երկու հրթիռային հարձակում է իրականացրել Ազովի ծովում ռուսական քաղաքացիական նավերի վրա. ԱԴԾ-ի տվյալներով՝ կան վիրավորներ, հաղորդում է Ռիա Նովոստին. «Ժամը 11-ին ռուսական քաղաքացիական երկու բեռնատար նավերը Մարիուպոլից ենթարկվել են հրթիռային հարձակման՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Նավերից մեկը վնասվել է, նավում հրդեհ է բռնկվել, անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է։ Հրդեհը ավելի ուշ մարվել է։ Վիրավորներին տարհանելու համար ուղարկվել են նավակներ»,-ասվում է Ռուսաստանի ԱԴԾ հաղորդագրության մեջԱվելին16:5824.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացիները զենքերը վա՞յր են դրելՈւկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը գրել են, որ կեղծիք է։Ավելին16:5324.02.22 -
ՄիջազգայինԹուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Էրողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անթույլատրելի և անընդունելի է որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։ Թուրքիայի նախագահն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրավիճակի կարգավորումը Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։ Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին՝ ուղղված իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը։Ավելին16:4724.02.22 -
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սերյոժա Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ» , - նշված է հրամանագրում։Ավելին16:4624.02.22 -
Վաչագան Ներսեսյանը նշանակվել է Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնումՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր Վաչագան Ներսեսյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Վաչագան Ներսեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ» , - նշված է հրամանագրում։Ավելին16:4524.02.22 -
ՄիջազգայինՆպատակն Ուկրաինան նացիստներից մաքրելն է․ ՊեսկովՌուսաստանի Դաշնության հատուկ գործողությունների նպատակն Ուկրաինան նացիստներից մաքրելն էԱվելին16:4224.02.22 -
Հայաստան«Ստախոսը մոռացկոտ է». իրանցի հոգևորականն արձագանքում է ադրբեջանցի պատգամավորին«Ստախոսը մոռացկոտ է. ադրբեջանցի պատգամավորն ասել է, որ Երևանի մզկիթը ադրբեջանական է, բայց մոռացել է ցույց տալ գոնե մեկ ապացույց», - ասում է իրանցի հոգևորականը:Ավելին16:3924.02.22 -
ՀասարակականԱրմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալԱրմեն Գյոզալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրում։Ավելին16:3424.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում ստեղծված իրավիճակը մեր մայրցամաքի համար աղետ է. Բորիս ՋոնսոնՈւկրաինայում ստեղծված իրավիճակը մեր մայրցամաքի համար աղետ է, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա հայտնել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուղերձով կդիմի ժողովրդին։ «Ես նաև կխոսեմ G7-ի մյուս առաջնորդների հետ: ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարներին կոչ եմ անում հնարավորինս արագ հանդիպել»,- հավելել է Ջոնսոնը:Ավելին16:2824.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մտադրություն չունենք․ ՍտոլտենբերգՈւկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մտադրություն չունենք․ ՍտոլտենբերգԱվելին16:2124.02.22 -
Միջազգային«Կանգնեցնել Պուտինին». Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ«Ռուս -ուկրաինական» հարաբերությունների խզումը մեր ընտրությունը չէ»,- արձանագրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:Ավելին16:1924.02.22