Լրահոս
Միջազգային
17:19
24.02.22
207

ՆԱՏՕ-ն ձգում է «գոտին», բայց չի հրաժարվում շփվել Ռուսաստանի հետ

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ռազմական ուղիներով փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՝ կոնֆլիկտային իրավիճակների կանխման ուղղությամբ։

«Մեզ համար շատ կարևոր է կոնֆլիկտային իրավիճակների լիցքաթափումը։ Մեր զինվորականների և Ռուսաստանի միջև շփումներ են տեղի ունենում։ Մենք կշարունակենք նրանց հետ շփվել՝ համոզվելու համար, որ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կոնֆլիկտային իրավիճակների վերացումը», - ասել է նա մամուլի ասուլիսում։

Միաժամանակ նա Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Ուկրաինայում և գնալ բանակցությունների ճանապարհով։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրների մշտական ​​ներկայացուցիչները, կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որոշել էին ուժեղացնել զսպման և պաշտպանական միջոցները՝ միաժամանակ խուսափելով իրավիճակի սրումից։