Լրահոս
Միջազգային
17:47
24.02.22
530

Ուկրաինական բանակի 14 զինծառայողներ հանձնվել են․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռազմածովային բազա և 18 ռադիոլոկացիոն կայան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Շոյգուն հրամայել է ուկրաինացի զինծառայողներին «հարգանքով» վերաբերվել.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդվել են ուկրաինացի ժողովրդին և կատարել հրամանները, հարգանքով վերաբերվեք նրանց։ Մշակել անվտանգ միջանցքների ստեղծում՝ անվտանգ ելքի համար»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ խոցել են ուկրաինական մարտական ուղղաթիռ և չորս «Բայրակթար» TB-2 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում հավելել են, որ ուկրաինական բանակի 14 զինծառայողներ հանձնվել են։