Լրահոս

2022-02-24
  • Միջազգային
    Զելենսկին կոչ է արել ռուսներին դուրս գալ Ուկրաինայի հետ պատերազմի դեմ ցույցերի
    Զելենսկու ելույթից գլխավորը. ▪️ Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ; ▪️ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա այնպես, ինչպես նացիստական Գերմանիան հարձակվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ; ▪️ Ուկրաինայի իշխանությունները զենք են բաժանում սովորական քաղաքացիներին՝ իրենց երկիրը պաշտպանելու համար. ▪️ Զելենսկին նաև կոչ է արել ռուսներին դուրս գալ Ուկրաինայի հետ պատերազմի դեմ ցույցերի։
    14:30
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հունաստանը Հայաստանին 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ է նվիրել
    Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ «Հունաստանի կառավարությունը նվիրել է Հայաստանին 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հունաստանին։ Վստահ ենք, որ համավարակի պատճառաով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն բարեկամ երկրների համագործակցությամբ ու երկկողմ աջակցությամբ»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ։
    14:26
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
    Այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ «Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան», - նշված է «Արմենիա» ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։
    14:18
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ ՊՆ առաջին ճեպազրույցը
    ▪️ԴԺԴՀ-ն և ԼԺՀ-ն հակահարձակում են սկսել ռուսական զինված ուժերի աջակցությամբ.
    14:14
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացահայտվել է Լեռնապատ գյուղում հնչած կրակոցների դեպքը
    Փետրվարի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հաղորդում են ընդունել, որ ժամը 17.50-ի սահմաններում մթերային խանութի մոտ են եկել Լեռնապատ գյուղի 2 բնակիչ, ապա նրանցից մեկը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է զենք և երկու անգամ օդ կրակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ, իսկ կեսգիշերն անց հայտնաբերվել է կրակոցներ արձակած 65-ամյա տղամարդը։ Նրա որդին ոստիկաններին է ներկայացրել հոր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացանը։ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
    14:12
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրահարները՝ Կիևից․ ռոմանտիկ լուսանկար հարձակումների ենթարկվող Ուկրաինայից
    Համացանցում մի լուսանկար է տարածվել։ «Սիրահարներըւ՝ Ուկրաինայում»։
    14:05
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիմում եմ Հայաստանին, որ կանգնեն Ուկրաինայի կողքին ու ասեն՝ պատերազմը լուծում չէ. Մարինա Կալյուրանդ
    Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, արդարացում չունի, Երևանում լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը։ «Ուկրաինայում պատերազմը փոխում է Եվրոպայի անվտանգությունը, համաշխարհային անվտանգության իրավիճակը։ Ես հպարտ եմ լինել Եվրամիության, ես հպարտ եմ լինել ՆԱՏՕ-ի անդամ, կառույցներ, որոնք դատապարտում են պատերազմն ու ագրեսիան։ Մենք պետք է արձագանքենք», - ասաց նա։ Կալյուրանդն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատերազմական իրավիճակում էր ու հայ ժողովուրդն ամենալավն է հասկանում, որ պատերազմը երբեք լուծում չէ։ «Ես դիմում եմ Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, դիմում եմ Հայաստանին, որ կանգնեն Ուկրաինայի կողքին ու ասեն, որ պատերազմը լուծում չէ, այս ամենը ես կրկնել եմ նաև, երբ պատերազմ էր Լեռնային Ղարաբաղում», - հայտարարեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը։ Նա ասաց, թե Հայաստանի կառավարության որոշումն է՝ կճանաչի՞ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ «Միայն կարող եմ կոչ անել աջակցել Ուկրաինա
    14:02
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 40 մարդ է զոհվել
    Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 40 մարդ է զոհվել, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ «Ես գիտեմ, որ այժմ կա ավելի քան 40 զոհ և մի քանի տասնյակ վիրավոր», - այսօր կայացած ճեպազրույցում ասել է Արեստովիչը։
    13:58
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարիուպոլի մերձակայքում ոչնչացվել է ՀՕՊ-ի մի մասը
    ՌԴ ԶՈՒ օդաչուները գրում են. Ռուսական ավիացիան առաջին իսկ թռիչքից ոչնչացրել է Ուկրինայի ԶՈՒ հակաօդային պաշտպանությունը։ Երկրորդ թռիչքի համար թիրախներ չեն մնացել։
    13:54
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղազախստանում է
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը: Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ընդլայնված կազմով նիստը:
    13:53
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Հեռախոսը վերցնել-զանգահարելը դժվար էր». Մինսկը նախազգուշացրել էր Կիևին
    Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը նախազգուշացված է եղել հնարավոր հատուկ գործողությունների մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել, զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Տեսանյութը տարածել է Բելառուսի նախագահի «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ Լուկաշենկոն Բելառուսի պաշտպանության նախարար Վ. Խրենինից ճշտել է, արդյոք նա ուկրաինացի գործընկերոջը փոխանցել է ՌԴ ԳՇ–ի հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը։ Խրենինը պատասխանել է, որ կատարել է Լուկաշենկոյի կարգադրությունն ու կապ է հաստատել ուկրաինական գործընկերոջ հետ։ Սակայն ուկրաինացի նախարարը չի զանգահարել։ «Լսե՛ք, չէ՞ որ պատմության մեջ դեպքեր են եղել, երբ Խրուշչովը Քենեդիին է զանգահարել գիշերն ու դադարեցրել ջերմամիջուկային պատերազմը։ Իսկ այստեղ, ասացեք խնդրեմ, դժվար էր զանգահարելը, լսափողը վերցնելը։ Սրիկա՛», – ընդգծել է Լուկաշենկոն։ Բելառուսի առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը երկու անգամ բանակցել է բելառուսական կողմի հետ։ Վերջին նման զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո։ Պետությունների ղեկավարների բանակցությունների մանրամասները փոխանցվել են ուկրաինական կողմին։
    13:49
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
    Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    13:44
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սրիկաներ․ Լուկաշենկոյին հունից հանել է Դոնբասի օպերացիային Բելառուսի ԶՈւ մասնակցության մասին լուրը
    Բելառուսի զորքերը Դոնբասում ռուսական ռազմական գործողությանը ոչ մի մասնակցություն չունեն։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ։ «Կարդացի հետևյալը. «Առավոտյան ժամը մոտ 5-ին Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»։ Այ քեզ, ծայրահեղ սրիկաներ: Մեր զորքերը որևէ մասնակցություն չունեն այս գործողությանը», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
    13:42
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինա «ներխուժում» չի որակել
    Ռուսաստանը կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից ինքնուրույն և Չինաստանի ռազմական օգնության կարիքը չունի։ Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին։ «Ռուսաստանը հզորությամբ օժտված մեծ տերություն է։ Նա Չինաստանի կամ այլ երկրի աջակցության կարիքը չունի», – հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը ռազմական օգնություն ցուցաբերում է Մոսկվային Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։ Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինի դիրքորոշումը հարցի վերաբերյալ տարբերվում է ամերիկյան ղեկավարության տեսակետներից։ «Մենք չենք վարվի այնպես, ինչպես ԱՄՆ–ն, որը Ուկրաինային մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում», – հավելել է նա։ Ռուսաստանի իշխանությունը որոշել է Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնել ինքնուրույն` առանց Չինաստանի կարծիքը հարցնելու, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ռուսաստանը անկախ և ինքնուրույն է գործում` առաջնորդվելով սեփական ռազմական որոշումներով, նա որևէ քայլ ձեռնարկելուց առաջ Չինաստանի համաձայնությունը հարցնելու կարիք չունի, ընդգծել է Չունյին։
    13:35
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնբասում իրադարձությունների պատճառով տուժած հայեր չկան. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ
    Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ապրող հայերի շրջանում մինչև փետրվարի 24-ի առավոտ, երբ այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ են սկսվել, տուժած, վիրավոր հայեր կամ նրանց պատկանող ավերված շինություններ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։ «Ռուս–ուկրաինական հարաբերությունների լարման ֆոնին ավելի ենք ակտիվացրել մեր կապը Ուկրաինայի համայնքային կազմակերպությունների, անհատների հետ։ Մասնավորապես վերջին շաբաթում թե՛ Լուգանսկի, թե՛ Դոնեցկի և թե՛ հարակից շրջանների համայնքների մեր հայրենակիցների հետ օրական մի քանի անգամ ենք կապի մեջ եղել»,– նշեց Ալեքսանյանը։ Նրա խոսքով` Դոնեցկում հայերի համայնքը մեծ է, ներկայում էլ նրանց թիվը կազմում է շուրջ 25 հազար, իսկ Լուգանսկում` 2-3 հազար։ Ալեքսանյանը շեշտեց, որ Դոնբասում կան հայկական կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցի, համայնքային կազմակերպություններ։ Սփյուքի հանձնակատարի գրասենյակն ակտիվ կապի մեջ է այդ տարածքում գտնվող հայերի հետ, մինչ այս պահը Հայաստան տարհանվելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել։ Նման հայտեր ստանալու դեպքում գրասենյակը Ուկրաինայում ու Ռուսաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ ջանքերով կփորձի հարցը կարգավորել։ Ուկրաինական միջազգային ավիաուղիները ժամանակավորապես դադարեցնում է ուղևորափոխադրումները Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց փաստաթղթերին վերաբերող հարցերին։ Նա ընդգծեց, որ մինչև 4-5 օր առաջ հյուպատոսական ծառայություններ մատուցվել են հայերին, և այն անձինք, որոնք փաստաթղթերի շտկման կարիք ունեին, իրականացրել են այդ գործողությունները։ «Զգալի մասն էլ իր փաստաթղթերի հարցերը լուծել է Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունում։ Շատ ընտանիքներ նաև օգտվել են տարհանման հնարավորությունից, այդ տարածքներից դուրս են եկել կամ ամբողջական ընտանիքներով, կամ միայն երեխաները, կանայք ու ծերերը։ Նրանք հիմնականում Ռոստովի և Վորոնեժի մարզեր են տեղափոխվել»,– ասաց Ալեքսանյանը։ Վիճակագրական տվյալներ, թե ընդհանուր առմամբ Դոնբասից քանի հայ ընտանիք է տարհանվել, գրասենյակը չունի։
    13:27
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուսաստանի մի շարք քաղաքներից դեպի Հայաստան թռիչքները կամ հետաձգվել են անորոշ ժամանակով, կամ չեղյալ համարվել
    ՌԴ մի շարք քաղաքներից դեպի Հայաստան թռիչքները կամ հետաձգվել են անորոշ ժամանակով, կամ չեղյալ համարվել: Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, այսօր նախատեսված Մոսկվա, Նովոսիբիրսկ, Սամարա, Կարասնոդար, Սոչի թռիչքները դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ուշանում են, ինչպես նաև չեն կայանա:
    13:25
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթից 11 օր անց 33-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
    Փետրվարի 12-ին, ժամը 15.55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 23-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Լիանա Դանիելյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    13:23
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը «հատուկ ռազմական օպերացիա» սկսեց Դոնբասում. Զելենսկին վստահեցնում է՝ «բոլորին կհաղթենք»
    ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն քննարկելու իրավիճակը: Կազմակերպությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ իր դաշնակիցներին պաշտպանելու համար՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը: Արևմուտքը լիակատար աջակցություն է հայտնում Ուկրաինային: Զելենսկին հայտարարել է՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության հետ հակապուտինյան կոալիցիա ստեղծելու մասին։ Զգացմունքային հայտարարություններ է արել Միացյալ Նահանգների նախագահը:
    13:19
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը․ ՌԴ ՊՆ
    Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ «տեղեկություններ կան, որ ուկրաինացի զինվորականները հրաժարվում են կատարել Կիեւի հրամանները եւ վայր են դնում զենքերը»։ ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ որեւէ հարված չի հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, հարվածներ է հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ, եւ որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
    13:14
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, 1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ: Այսպիսով, հարյուրամյակների պատմություն ունեցող և Ֆրանսիայի հայ համայնքի առկայությամբ ամրապնդված հայ-ֆրանսիական առնչություններն ու բարեկամությունը հետագա զարգացման միջպետական շրջանակ ձեռք բերեցին։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է առանձնաշնորհյալ հարաբերություններ հաստատել՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության և կանոնավոր բարձրաստիճան շփումների, խորհրդարանական ակտիվ փոխգործակցության և ապակենտրոնացված գործընկերության վրա, ինչպես նաև բազմաոլորտ համագործակցություն զարգացնել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ բնագավառներում։ Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամի համար բացառիկ նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականի աշնանը Երևանում անցկացնելը, որի շրջանակում առանձնահատուկ պատիվ էր նաև Ձեզ հյուրընկալել մեր երկրում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որը կրթության բնագավառում մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի ձեռքբերումներից է և առանցքային դերակատարություն ունի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում, իր արժեքավոր ներդրումն է բերում նաև մեր երկրում Ֆրանկոֆոնիայի տարածմանը։ Բարձր ենք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու գործում Ֆրանսիայի արժեքավոր հանձնառությունը, որն արտացոլված է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում և սահմանում է առաջիկա հինգ տարիներին ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում մեր երկկողմ համագործակցությունը միանգամայն նոր որակի և մակարդակի բարձրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Ի դեպ, Ֆրանսիայի հետ համակողմանի համագործակցության խորացմանը տրվող կարևորությունն առաջին անգամ հատուկ ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում։ Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների պատմության մեջ առանձնակի նշանակություն ունեն Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը և Ապրիլի 24-ը Ձեր նախագահական հրամանագրով Ֆրանսիայում Հիշատակի ազգային օր ոգեկոչելը: Այս քայլով Ֆրանսիան հերթական անգամ ի ցույց դրեց իր համերաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև խորին նվիրվածությունը համամարդկային արժեքների հանդեպ: Ֆրանսիան մշտապես ուշադիր և հետամուտ է Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հստակ դիրքորոշումները և համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև Ձեր վճռական ջանքերն ու հանձնառությունը պատերազմի սանձազերծած աշխարհաքաղաքական և հումանիտար խնդիրներին դիմագրավելու, ներառյալ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնք, վստահ եմ, մեր համատեղ ուժերով, շարունակելու են խորանալ և ընդլայնվել` լուսավոր նոր էջեր բացելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմության մեջ՝ ի հարատևումն հայ-ֆրանսիական եղբայրական բարեկամության: Ձեզ առաջիկայում հանդիպելու և մեր պարբերական քննարկումները շարունակելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»:
    13:06
    24.02.22
    Ավելին