Լրահոս
Միջազգային
16:58
24.02.22
1 974

Ուկրաինան հրթիռային հարձակում է իրականացրել ռուսական քաղաքացիական նավերի վրա

Img default alt hy

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինան երկու հրթիռային հարձակում է իրականացրել Ազովի ծովում ռուսական քաղաքացիական նավերի վրա. ԱԴԾ-ի տվյալներով՝ կան վիրավորներ, հաղորդում է «Ռիա Նովոստին».

«Ժամը 11-ին ռուսական քաղաքացիական երկու բեռնատար նավերը Մարիուպոլից ենթարկվել են հրթիռային հարձակման՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Թիրախում են եղել նաև ուղղաթիռներ։

Նավերից մեկը վնասվել է, նավում հրդեհ է բռնկվել, անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է։

Հրդեհը ավելի ուշ մարվել է։ Վիրավորներին տարհանելու համար ուղարկվել են նավակներ»,- ասվում է Ռուսաստանի ԱԴԾ հաղորդագրության մեջ։