Լրահոս
Միջազգային
17:11
24.02.22
229

Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու «Բայրաքթար» թռչող սարք

Img default alt hy

Ուկրաինայի զինված ուժերը ինտենսիվ մարտական գործողություններ են վարում հակառակորդին կանխելու ուղղությամբ, տեղեկացնում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։

«Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու «Բայրակտար» թռչող սարք։

Ռուդնյա(Բելառուս)-Վիստուպովիչ (Ուկրաինա) ուղղությամբ հակառակորդը փորձել է հատել պետական սահմանը երկու տանկով, զրահատրանսպորտային միջոցներով և ավտոտեխնիկայով։

Կռվի արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել․ ոչնչացվել է տրանսպորտային 5 միջոց և մեկ ավտոմեքենա։

Պուտիվլի տարածքում հակառակորդի տանկերի հարձակումը կասեցվել է։

Վիշգորոդի վրա KA-52 ուղղաթիռ է կործանվել։

Մարտեր են ընթանում Գենիչեսկ, Սկադովսկ, Չապլինկա քաղաքների համար»։