Լրահոս
Միջազգային
16:47
24.02.22
289

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Էրողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անթույլատրելի և անընդունելի է որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։

Թուրքիայի նախագահն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրավիճակի կարգավորումը Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։

Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին՝ ուղղված իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը։