Լրահոս
Միջազգային
16:21
24.02.22
615

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մտադրություն չունենք․ Ստոլտենբերգ

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին։

«Ոչ, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան, ընդհանրապես չկան»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու ծրագրեր կամ մտադրություններ չունի»։

«Այն, ինչի մասին խոսել ենք, դա ՆԱՏՕ-ի ուժերի ամրապնդումն էր դաշինքի արևելյան թևում՝ ՆԱՏՕ-ի տարածքում, և մենք այն ուժեղացնում ենք»,- հավելել է Ստոլտենբերգը։