Լրահոս
Հասարակական
17:22
24.02.22
200

Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը

Img default alt hy

ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում։

Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։

«Սպուտնիկ Արմենիայի» տեղեկություններով, սակայն, ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ոչ թե հենց մարտի 1-ին, այլ 2-ին կամ 3-ին։

ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։