Լրահոս

2022-02-24
  • Միջազգային
    Պատերազմ Դոնբասում. կողմերի իրարամերժ հայտարարությունները
    «Պուտինը կորոշի թե ինչքան կտևի ռուսական գործողությունը Դոնբասում»,- ասել է նախագահի խոսնակ Պեսկովը:
    16:13
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինական ինքնաթիռի կործանումից 5 մարդ է զոհվել
    Ուկրաինայի Զինված ուժերի ինքնաթիռը կործանվել է Կիևի մարզում, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։
    16:07
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է եղել․ ինչ են քննարկել
    Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը Այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում: Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
    16:03
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրեմլը բացասաբար է վերաբերվում Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին
    Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի նման միջոցառումների դեմ, Պեսկովը կոչ է արել վերլուծել իրադարձությունները և հետագա քայլերը հաշվարկել ըստ խնդիրների առաջացման: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր կոչ արել համաշխարհային առաջնորդներին՝ պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
    15:58
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ
    Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը: «Տարհանման պլանն իրականում մենք պատրաստել ենք դեռ շաբաթներ առաջ: Կոնկրետ Դոնեցկի մարզից այն հայերը, որոնք դուրս գալու ցանկություն են հայտնել, գնացել են: Եղել են հայեր, որոնք ցանկացել են դուրս գալ, փոխադրամիջոց չեն ունեցել, մենք այդ հարցում աջակցել ենք: Ասեմ, որ շատ մեծ զանգված նախընտրում է մնալ Դոնեցկում, իրենց տներից չեն ցանկանում դուրս գալ», - ասել է Վահագն Մաթևոսյանը: Նա տեղեկացրել է, որ ինչպես Ուկրաինայի տարբեր հատվածներում, Դոնեցկում նույնպես բանկերում, բանկոմատների, դեղատների մոտ հերթեր են: Մարդիկ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները: Հերթեր են նաև գազալցակայաններում: «Քաղաքում կրակոցների ձայներ լսվում են, զգացվում է, որ ծանր հրետանի է աշխատում, սակայն կդժվարանամ ներկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել: Միայն կասեմ, որ հայերի շրջանում վիրավորներ չկան», - ասել է Վահագն Մաթևոսյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
    15:48
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միասին դեպի Հաղթանակ․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ
    Փետրվարի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության պետական ագրեսորի զինված ուժերը ավելի քան 30 հարված են հասցրել «Կալիբր» թեւավոր հրթիռների, Ռուսաստանի Դաշնության, ավիացիայի և հրետանու կողմից Ուկրաինայի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Հակառակորդը շարունակում է հարձակումը՝ ի աջակցություն ռազմական ավիացիայի ուկրաինական սահմանի խաչմերուկով՝ Արմենսկ-Խերսոն, Չապլինկա-Կախովկա ուղղություններով։ Նշվում է դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը Բեսարաբյան օպերացիոն շրջանում և Սևծովյան օպերատիվ գոտում։ Միացյալ ուժերի խումբը անցել է պաշտպանական գործողության. Զորքերի հայտնաբերված օպերատիվ խմբերը իրականացրել են վերախմբավորում և տեղափոխում ռուսական ագրեսիայի արդյունավետ ջոկատային մարտական դիրքեր։ Արագ մարտավարական խմբերը պաշտպանական մարտեր են վարում հակառակորդի բոլոր ուղղություններով: Պահպանե՛ք ձեր հանգստությունը։ Հետևեք պաշտոնական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությանը: Միասին դեպի Հաղթանակ:
    15:42
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից
    ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Առուշանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն Առուշանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում։
    15:37
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից
    ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից», - նշված է հրամանագրում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
    15:35
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
    ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Անդրանիկ Մակարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից», - ասված է հրամանագրում:
    15:34
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ԱԾ-ի կողմից սադրանքներ են նախապատրաստվում. ՌԴ ՊՆ
    Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապատրաստում և արդեն իսկ «Սպիտակ սաղավարտների» օրինակով սադրանքներ է իրականացնում, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ուկրաինական քաղաքներում բեմադրված նկարահանումներ են տեղի ունեցել, իբր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային զոհեր» կան», – ասել է նա։
    15:23
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս երկու զինծառայող է գերեվարվել․ լուսանկարներ
    Ռուսական աղբյուրները հայտնում են, որ երկու ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքը ու հանձնվել Լուգանսկին:
    15:07
    24.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Դիրքերը, որտեղ վայր կդնեն զենքը, հարվածների չեն ենթարկվի». ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ըստ իրենց հետախուզական տվյալների՝ ուկրաինացի սահմանապահները մասսայաբար լքում են իրենց դիրքերը: Մոսկվան նաև վերահաստատել է, որ ուկրաինական քաղաքները հարվածի տակ չեն լինի՝ խաղաղ բնակիչները կարող են հանգիստ լինել:
    15:02
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից
    ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից», - ասված է հրամանգրում:
    15:01
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
    ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա: Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերպայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրն այս առիթով նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, բայց մեր ժողովուրդների բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։ Նախագահի պաշտոնակատարն արժևորել է Երևանում առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սուրբ Աթոռի որոշումը, ինչը փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող առաջնահերթությունը։ Այս համատեքստում կարևորվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանությունը, պահպանումն ու վերականգնման աշխատանքները:
    14:57
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Հանցագործություն՝ աշխարհի դեմ»․ Չեխիայի նախագահը Դոնբասի ռազմական գործողության մասին
    Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու Մոսկվայի որոշման պատճառով։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է փետրվարի 24-ին՝ համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում, փոխանցում է Reuters-ը։ Չեխիայի ղեկավարը, որպես պատասխան, առաջարկել է անջատել Ռուսաստանը SWIFT միջազգային վճարային համակարգից։ Նա նշել է, որ Ռուսաստանի «հարձակումը» Ուկրաինայի վրա «հանցագործություն էր աշխարհի դեմ»։
    14:55
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՆԱՏՕ-ն է սադրում. Իրանի արտգործնախարարը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
    րանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը պայմանավորված է ՆԱՏՕ–ի սադրանքներով և կոչ արել կենտրոնանալ խնդրի քաղաքական և ժողովրդավարական լուծման վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ուկրաինական ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ–ի սադրանքներն են։ Մենք չենք կարծում, որ պատերազմը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ սահմանել և քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնել», – գրել է նա Twitter–ում։
    14:52
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք մեր հողը պաշտպանելու համար զենք ենք բաժանելու բոլոր ցանկացողներին․ Զելենսկի
    Զելենսկին Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։ Նշվում է նաև, որ պետությունը զենք է բաժանելու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են պաշտպանել Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Укринформ»-ը։ «Մենք արդեն մեր հողը պաշտպանելու համար զենք ենք բաժանում եւ բաժանելու ենք բոլոր ցանկացողներին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանել մեր ինքնիշխանությունը ։ Յուրաքանչյուր քաղաքացուց կախված է ուկրաինացի ժողովրդի ապագան։ Յուրաքանչյուր ոք, ով մարտական փորձ ունի եւ կարող է միանալ Ուկրաինայի պաշտպանությանը, պետք է անհապաղ ժամանի կոմպլեկտավորման համապատասխան կենտրոններ», - ասել է պետության ղեկավարը։ Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը երկրի պաշտպանության համար ներգրավում է իր վետերաններին։ «Հիմա աշխատելն էլ է ... պաշտպանություն այս բարդ պայմաններում։ Այդ պատճառով յուրաքանչյուր ձեռնարկությունից, յուրաքանչյուր ձեռնարկատիրոջից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան», - նշել է Զելենսկին։
    14:47
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական 7 ուղղաթիռ է խոցվել․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ
    Փետրվարի 24-ին, միացյալ ուժերի հրամանատարության օպերատիվ տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինքնաթիռը խոցվել է Լուգանսկի մարզում։ Սա ուկրաինական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից այսօր խոցված յոթերորդ օկուպանտային ինքնաթիռն է։
    14:36
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    14:35
    24.02.22
    Ավելին