Լրահոս
Հասարակական
17:01
24.02.22
188

Այս իշխանությունը չգիտի՝ ինչպես վարվել դինամիկ զարգացող գործողությունների պարագայում․ Հայկ Մամիջանյան

Img default alt hy

Ռուս-ուկրաինական ստեղծված իրավիճակում Հայաստանի արձագանքը պետք է լինի հավասարակշռված, զգուշավոր և միջազգային նորմերը պահպանող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Իմ նշած հատկանիշներից որևէ մեկը չունի գործող կապիտուլյանտ իշխանությունը։

Այս իշխանության պարագայում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ անգամ Էրիթերիայի  և Հարավային Աֆրիկայի միջև եղած կոնֆլիկտի պարագայում, որովհետև այս մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում միջազգային հարաբերություններ, դինամիկ զարգացող գործողությունների դեպքում չեն կարող ճիշտ գնահատել իրավիճակը, հակազդեցություն և արձագանք տալ»,- ասել է Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանության պարագայում միայն կարելի է հուսալ, որ ճակատագրական սխալներ չեն լինի։ Ակնկալել, որ ստեղծված պարագայում իշխանությունը որևէ քայլ կանի, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար, բարդ է։ 

«Իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց «գավառական շուստրիությունը» միջազգային հարաբերություններում չի անցնում էլ կամ էլ անցնում է մի քանի օրով։

Եվ անկախ ուկրաինական իրավիճակից Ադրբեջանը միշտ էլ հնարավոր է, որ օգտվի առիթիվ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի համար հարց է՝ թուրքերն ուզում են մեզ ցեղասպանել, թե՝ ոչ, ապա մենք պատմությունը լավ գիտենք և դրանում կասկածներ չունենք»,- նշել է պատգամավորը։