Լրահոս
Միջազգային
23:00
26.02.22
1 894

Ուկրաինայում պնդում են, որ ռուսական զորքերը պատրաստվում են հարձակվել Կիևի վրա

Img default alt hy

Կիևի շրջանի Գլեբովկա և Կոզարովիչ գյուղերի միջև մեծ քանակությամբ հակառակորդի տեխնիկա է կենտրոնացված, հավանաբար ռուսական զինուժն այնտեղ բազա է ստեղծել Կիևի վրա հարձակման համար։

Տեղի բնակիչները հայտնել են, որ նշված վայր քիչ առաջ ժամանել է 50 միավոր զինտեխնիկայի մեծ շարասյուն։

Նրանք հաստատվել են Կիևի ծովի ափին՝ նշված գյուղերի միջև։