Լրահոս
Հասարակական
23:31
26.02.22
240

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։  

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:  

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր», ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։  Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։  

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:  

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։