Լրահոս
Միջազգային
10:21
27.02.22
12 582

302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայող վայր է դրել զենքն ու հանձնվել․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

 

Ռուսաստանի զինված ուժերը շրջափակել են Ուկրաինայի Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, 302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայողներ վայր են դրել զենքն ու հանձնվել: Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը: 

«Բոլոր հանձնված ուկրաինացի զինվորականներն ազատ կարձակվեն փաստաթղթերը ստուգելուց հետո»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, անցած օրվա ընթացքում խփվել են ուկրաինական բանակի 8 ռազմական ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, ոչնչացվել են ՀՕՊ կայաններ: