Լրահոս
Միջազգային
03:51
27.02.22
259

Լիտվան ռազմական օգնություն է փոխանցել ուկրաինական բանակին

Img default alt hy

Լիտվան ուկրաինական բանակին է հանձնել ինքնաձիգներ, ատրճանակներ և զրահաբաճկոններ.

Այս մասին Facebook-ում հայտնել է Լիտվայի բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալդեմարաս Ռուպշիսը։

«Քիչ առաջ ավարտվեց առաջին նյութատեխնիկական գործողությունը, որի ընթացքում լիտվացի զինվորները ուկրաինական բանակին հանձնեցին մեծ քանակությամբ ինքնաձիգներ, ատրճանակներ, սաղավարտներ և զրահաբաճկոններ»,- հայտարարել է նա։

Ռազմական ղեկավարի խոսքով, սա միայն առաջին նման գործողությունն է։