Լրահոս
Միջազգային
09:53
27.02.22
252

Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել ռուսական զորքերը դուրսբերել Բելառուսի տարածքից

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերը Բելառուսի տարածքից, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Նախագահ Մակրոնը պահանջել է ռուսական զորքերի արագ դուրսբերում իր (Լուկաշենկոյի*) տարածքից», - ասվում է Մակրոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահը զգուշացրել է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման դեմ։ Մակրոնը զրուցակցին նաև կոչ է արել համագործակցել Ուկրաինայի քաղաքացիներին օգնելու ձգտող մարդասիրական կազմակերպությունների հետ։