Լրահոս
Միջազգային
22:43
26.02.22
240

Ռուսաստանը պատասխանել է ՆԱՏՕ-ի մեղադրանքներին

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ագրեսիայի մեջ մեղադրելու հայտարարությունը։

Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, հաշվի առնելով դաշինքի երկրների երկխոսություն վարելու անկարողությունն ու Եվրոպայում հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի հիման վրա անվտանգությունն ամրապնդելու նրանց ցանկության բացակայությունը, Մոսկվայի հասցեին նման մեղադրանքներն անհիմն են։