Լրահոս
Հասարակական
18:04
27.02.22
633

Նոր տեղեկատվություն Ուկրաինայի հայ համայնքի համար․ Նաիրա Զոհրաբյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Ինչպես և խոստացել էի, շարունակում եմ վերջին տեղեկությունները փոխանցել Ուկրաինայի հայ համանքին՝ իրենց գործողությունները ճիշտ և օպերատիվ կազմակերպելու համար։

Քիչ առաջ զրուցեցի Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ։

Եվ այսպես՝ չնայած չդարադրող պատերազմին, ինչից, ի դեպ, հեչ ուրախանալ պետք չի՝ անկախ նրանից, թե ո՞ր պետության ֆանն եք, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարությունը փորձում է հնարավորինս օպերատիվ կազմակերպել մեր հայրենակիցների անվտանգության հարցերը՝ տարհանման, ապաստաններում տեղավորելու, սննդի և դեղորայքի։

Այս պահին մեր հայրենակիցների համար Կիևում գործում է երեք ապաստարան, որոնք ամբողջապես ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով։

Նրանք, ովքեր տարհանման խնդիր ունեն, կարող են դիմել համայնքի ղեկավարությանը և, ինչպես վստահեցրեց Նորիկ Գևորգյանը, իրենք կդիմավորեն մեր հայրենակիցներին և կուղեկցեն դեպի արևմուտք։

Տեռնոպոլում այս պահին մոտ 50-100 անձի համար կա ապաստանի տեղ։

Մեր հայրենակիցներին կդիմավորեն Կիևում և կուղեկցեն Լվով, Ուժգորոդ կամ Չեռնովցի։

Բացի դա՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

Տեղադրում եմ Ուկրաինայի հայերի միության կոնտակտները՝

+380 (44) 227 91 61»։