Լրահոս
Հայաստան
21:13
27.02.22
201

Մենակ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին ԳՇ պետին փոխել․ Աբրահամյան

Img default alt hy

Մենակ ՀՀ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին փոխել, իսկ շտաբում արմատական փոփոխությունների գնալ, գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Ընդ որում՝ մեր տարածաշրջանին փոխանցվող նոր սպառնալիքների ֆոնին, ԳՇ պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։

Ցանկացած իրավիճակում ԳՇ պետն իր պաշտոնին և, առհասարակ, բանակի զարկերակին տիրապետելու համար ամիսներ, իսկ որոշ հարցերում՝ տարիներ են անհրաժեշտ։

Բայց դե սրանց՝ իշխանության ղեկին կանգնածներին, ի՞նչ ասես, իրենց թվում է, թե իրենց «եղբայրության ծրագիրը» թուրքերի և ադրբեջանցիների հետ «կաշիները» փրկելու է։

Կրակի մեջ ենք»։