Լրահոս
Սպորտ
19:23
27.02.22
523

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում գրավեց առաջին տեղը

Img default alt hy

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը հենացատկում գրավել է առաջին հորիզոնականը: Այս մասին հայտնում է մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան։

Դավթյանը նախօրեին եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև նժույգ թափեր վարժությունում։