Լրահոս
Հասարակական
19:26
27.02.22
205

Վրաստանի դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին

Img default alt hy

Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրությանը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք հնարավորինս ենթարկվել Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին, այդ թվում՝ մնալ տանը, հնարավորինս զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց և ահազանգի դեպքում անհապաղ գնալ մոտակա ապաստարան, հետևել անվտանգության կանոններին»,- jnews.ge-ի փոխանցմամբ այս մասին ասված է Վրաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։

«Պահպանեք պարետային ժամի կանոնակարգը՝ ձեր քաղաքի/շրջանի վարչակազմի կողմից սահմանված կանոններին համապատասխան և միշտ ձեզ հետ ունեցեք ձեր անձը հաստատող փաստաթղթերը։

Քաղաքների միջև շարժվելիս խնդրում ենք չափազանց զգույշ լինել և հաշվի առնել, որ հնարավոր է ստիպված լինեք օգտվել շրջանցիկ երթուղիներից, ինչպես նաև հիշեք, որ ճանապարհների երթևեկությունը ծանրաբեռնված է, ինչը զգալիորեն մեծացնում է ճանապարհորդության գնահատված ժամանակը:

Նկատի ունեցեք նաև, որ սահմանային անցակետերը չափազանց ծանրաբեռնված են, և ձեզ կարող է մի քանի տասնյակ ժամ պահանջվել սահմանը հատելու համար:

Խնդրում ենք ուշադիր հետևել Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների և Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական կայքերին։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք դեսպանատան թեժ գծի հեռախոսահամարները՝ +380 (63) 376 77 68, +380 (63) 376 73 64, +380 (93) 544 01 17, +380 (93) 761 17: 17»,– նշվում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության մեջ։