Լրահոս
Միջազգային
18:50
27.02.22
1 785

Ուկրաինան հերքում է տարածել

Img default alt hy

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինան բաց է բանակցությունների համար հանուն ռուսական զինված ագրեսիայի դադարեցման: Միևնույն ժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաև չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,- գրել է նա թվիթերյան էջում: