Լրահոս
Միջազգային
21:13
03.03.22
151

Ուկրաինայի ապագան կորոշեն ուկրաինացիները, բայց դա արդեն բոլորովին այլ Ուկրաինա կլինի․ Նարիշկին

Img default alt hy

«Որքան ավելի հաջող է ընթանում Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, այնքան ավելի է ուժգնանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների հիստերիան»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«ԱՄՆ նախագահը բարկությունից ուկրաինացիներին շփոթեց իրանցիների հետ՝ ժողովրդին իր ուղերձը հղելու ժամանակ»,- հավելել է Նարիշկինը։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը դատապարտել է նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ նշելով, որ պատժամիջոցների նպատակը ռուսական պետության ու պետականության քայքայումն է։

«Արևմուտքը չի սահմանափակվում Ռուսաստանի առջև «երկաթյա վարագույր» սահմանելով, խոսքն արդեն մեր պետությունը քանդելու փորձի, ռուսական պետությունը «չեզոքացնելու» մասին է»,- ասել է նա։

Սերգեյ Նարիշկինը քննադատելէ նաև Ուկրաինայի իշխանություններին՝ նշելով, որ Զելենսկու ռեժիմն իր առաքելությունն է համարում Ռուսաստանի վրա հարձակման համար պլացդարմ ծառայելը։

«Ուկրաինայի ապագան կորոշեն հենց ուկրաինացիները, սակայն դա արդեն բոլորովին այլ Ուկրաինա կլինի»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի դադարեցնելու հետխորհրդային տարածքում 30 տարի ձգվող պատերազմները։

«Ուկրաինայի հակամարտությունը լավ առիթ է՝ միջազգային իրավական ռեժիմների ու պարտավորությունների վերանայման, Արևմուտքի և աշխարհի հետ հարաբերությունների սկզբունքային նոր ձևեր մշակելու համար։ Հետխորհրդային տարածքում պատերազմը, եթե նկատել եք,  արդեն 30 տարի է՝ չի դադարում։ Այժմ Ռուսաստանը դրան վերջ դնելու իրական շանս ունի»,- ասել է նա։