Լրահոս
Միջազգային
21:13
03.03.22
122

Պատժամիջոցների քաղաքականությունը Արևմուտքի համար հետևանքներ կունենա. Զախարովա

Img default alt hy

Արևմուտքի քաղաքականությունը, որը կրակին յուղ է լցնում պատժամիջոցներով, անհետևանք չի մնա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Արևմուտքի նման քաղաքականության հետևանքները կկրեն Եվրամիության երկրների հասարակ քաղաքացիները:

Զախարովան ասել է՝ պատժամիջոցներից կտուժեն նաև Եվրամիության ինստիտուտները, որոնք կբախվեն պատասխան պատժամիջոցների: