Լրահոս
Միջազգային
21:28
03.03.22
173

Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ Իբրահիմ Քալըն

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, նշել, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չթողնի խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ 

Քալընի խոսքով՝ Թուրքիան շատ անհանգստացած է Ուկրաինայում տիրող իրավիճակով, սակայն այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը՝ ներառող էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները, տուժեն։

Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ որպես պատժամիջոցներից խուսափելու կարևոր գործոն։