Լրահոս
2022-03-04
-
ՀայաստանՆերդրումների համար պատասխանատու նախարարությունը սեփական վերլուծությունները չունի ներդրումների մասին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը: «Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից», - պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որևէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել»։Ավելին09:4204.03.22 -
ՄիջազգայինԶապարոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾԶապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։ «Ժամը 06.20–ին (Երևանի ժամանակով` 08.20–ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԱԷԿ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է բռնկել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ստացված կադրերի վրա ծուխ էր երևում։ Այնուհետև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ԱԷԿ–ից դուրս, կայանում անջատվել է էներգաբլոկներից մեկը։ Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշել էր, որ այրվում են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։ Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։ Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ–ում հրդեհման մասին տվյալներ չկան։Ավելին09:3804.03.22 -
ՀայաստանԱրգելվում է օբյեկտներում աղամաններ տեղադրել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 եւ կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը»:Ավելին09:3004.03.22 -
ՀայաստանԻնչու ԱԺ-ում իրականացվեց «ցասում Նիկոլ» օպերացիան. դա պատճառ է ունեցել․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը: Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30-ամյակը, ինչից տեխնիկապես ուշանում էին հարցուպատասխանի պատճառով: Անգամ դրա համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ձեռքի ազդանշանով հանվեց հարցուպատասխանի համար հերթագրված ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցը: Բայց, տեսնելով, որ միեւնույնն է ձգվում է նիստը, գործի անցավ Նիկոլ Փաշինյանը, ում գոռգոռոցներից ու մատթափտալուց հետո` անգամ հարցի համար գրանցված ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան դահլիճից` չսպասելով իրենց հերթին: Այպիսով նիստն ավարտվեց շատ արագ, իսկ կառավարությունն ու իշխանական պատգամավորները գնացին նշելու: Ինչ խոսք, ՔՊ-ականները տպավորված էին իրենց «հնարամիտ» լիդերով»:Ավելին09:1604.03.22
2022-03-03
-
ՀայաստանՏաշիր քաղաքի քարի արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակՄարտի 2-ին, ժամը 18:51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի քարի արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին, մարվել՝ 21։14-ին։ Երևանյան փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում այրվել է վագոն-տնակ (մոտ 27 քմ)։Ավելին23:5303.03.22 -
ՀայաստանՓրկարարները բացել են փակ դռներըՄարտի 2-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։Ավելին23:4303.03.22 -
ՄիջազգայինՀայտնի է, թե երբ և որտեղ կրկին կբանակցեն Ռուսաստանն ու ՈւկրաինանՌուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը կրկին կանցկացվի Բելառուսում։ Sputnik Բելառուսի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության ղեկավար Միխայիլ Պոդոլյակը: Բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթվա սկզբին։ «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին»,- նշել է Պոդոլյակը։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28- ին, երկրորդը՝ մարտի 3-ին։ Երկուսն էլ անցկացվել են Բելառուսի տարածքում:Ավելին23:3203.03.22 -
ՀայաստանՈսկեհատ համայնքում շչակ է գործարկվելուՄարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում իրականացնելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կազմակերպումը » թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը:Ավելին23:3003.03.22 -
ՀասարակականԵրևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրը։ Խնդրի վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանից։ - Պարո՛ն Չիլինգարյան, մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում «ինքնաթիռ է ձերբակալվել»։ Ինչի մասին է խոսքը և արդյոք իրականությանը համապատասխանում են այդ տեղեկությունները։ - Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել։ - Այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը։ - Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, փոխանցում է «Авиаторщина» Telegram-ալիքը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», - նշված է հաղորդագրության մեջ։ Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։Ավելին23:1403.03.22 -
Հայաստան20 տարի միասին պայքարել ենք լավագույն արժեքները տարածելու համար․ Արայիկ ՀարությունյանՄոտ 20 տարի տարբեր հարթակներում միասին պայքարել ենք լավագույն արժեքները տարածելու համար: Առնվազն այդքան էլ պայքարելու ենք: 🤝Շնորհավոր, պարոն Խաչատուրյան:Ավելին23:0403.03.22 -
ՄիջազգայինԵրրորդ անգամ կհանդիպեն․ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվելու ենՌուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը ևս կկայանա Բելառուսում: Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, պատվիրակությունների երրորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին:Ավելին22:5903.03.22 -
Շոու բիզնեսՆոր տեսահոլովակ․ Քանյե Ուեսթը «թաղում է» Քիմ Քարդաշյանի սիրեցյալինԱմերիկացի ռեփերներ Քանյե Ուեսթը (Յե) եւ The Game-ը ներկայացրել են Eazy երգի տեսահոլովակը, որտեղ պլաստիլինե Յեն վրեժ է լուծում կատակերգու Փիթ Դեւիդսոնից՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջից։ Նույնիսկ Քանյեի ամենահավատարիմ երկրպագուները քննադատել են նրա տեսահոլովակը։ Նրանց կարծիքով՝ Ուեսթը չպետք է նման բան տեղադրեր համացանցում, քանի որ դա առնվազն ուղիղ սպառնալիք է թվում։ «Բրո, դա չափազանց է», «քեզ օգնություն է հարկավոր», «դա նորմալ չէ, Քանյե», «դու պարզապես տեսանյութ ես տեղադրել, որտեղ Փիթին սպանում ես», «ձեր երեխաները կամաչեն, երբ նրանք տեսնեն, թե ինչպես է իրենց հայրը բռնություն գործադրում մարդու դեմ, որը նրան ոչինչ չի արել», - գրել են Instagram-ում:Ավելին22:4703.03.22 -
ՄիջազգայինԿոսովոն կառավարությանը կոչ է անում անդամակցել ՆԱՏՕ-ինԿոսովոյի խորհրդարանն ընդունել է բանաձեւը, որով կառավարությանը կոչ է արվում բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, հաղորդում է Reuters-ը։ «Կոսովոյի խորհրդարանը կառավարությանը խնդրում է միջազգային գործընկերների հետ համաձայնեցված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամակցելու հայտ ներկայացնելու համար»,- ասվում է բանաձեւում։ Սերբական փոքրամասնության պատգամավորները բոյկոտել են նստաշրջանը։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ասել է, որ իր կաբինետը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ նախ միանալով Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, որը խրախուսում է երկկողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ։ Պատգամավորները, որոնց ձեռքին եղել են Ուկրաինայի դրոշ եւ «Մենք Ուկրաինայի կողքին ենք» գրությամբ պաստառներ, նույնպես քվեարկել են Ռուսաստանի ներխուժումը դատապարտելու օգտին։Ավելին22:4003.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայում ամեն ինչ ընթանում է ըստ պլանի․ ՊուտինՈւկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ժամանակացույցին խիստ համապատասխան, իսկ առաջադրված բոլոր խնդիրները կատարվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները միջանցքներ են տրամադրել առանց բացառության բոլոր բախումների գոտիներում, ապահովել են տրանսպորտ, որպեսզի խաղաղ բնակիչները, օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան անվտանգ վայր մեկնել: «Կրկին ընդգծում եմ․ ազգայնականները թույլ չեն տալիս անել դա։ Ավելին, հիմա օտարերկրյա քաղաքացիները դիմում են իրենց իշխանություններին, իսկ նրանք արդեն իրենց հերթին պետք է դիմեն Ուկրաինայի ԱԳՆ-ին։ Փաստացի, մարդկանց ուղղակի կրակի տակ են շպրտում»,- ասել է ՌԴ առաջնորդը։ «Մարտերի ընթացքում թե՛ մեր զինծառայողները, թե՛ Դոնբասի աշխարհազորայինները իսկապես զանգվածային հերոսություն են ցուցաբերում»,- նշել Է Պուտինը՝ կոնկրետ օրինակներ բերելով: «Ես ռուս մարդ եմ, և իմ տոհմում, ինչպես ասում են, հենց միայն Իվաններ ու Մարիաներ են, բայց երբ ես տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպես դաղստանցի, ազգությամբ լակ երիտասարդ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի սխրանքը, մեր մյուս մարտիկների սխրանքը, ես ուզում եմ ասել․ «Ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ եմ, ռուս եմ, թաթար, հրեա, մորդվին, օս։ Ռուսաստանի բոլոր էթնիկ խմբերն անհնար է թվարկել, բայց ես հպարտանում եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզոր, բազմազգ աշխարհի մի մասը։ Դրա հետ մեկտեղ երբեք չեմ հրաժարվի այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնույն ազգն են»։ Ավագ լեյտենանտ Գաջիմագոմեդովին Պուտինը հետմահու Ռուսաստանի Հերոսի կոչում է շնորհել։ Պուտինն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքների բոլոր անդամները կստանան օրենքով նախատեսված ապահովագրական վճարներ և միանվագ նպաստ: Զոհվածների ընտանիքները կստանան միանվագ նպաստ՝ 7 մլն 421 հազար ռուբլի։ Նաև ամսական դրամական փոխհատուցում կվճարվի զոհվածների ընտանիքների յուրաքանչյուր անդամին: Բացի այդ, սահմանվել է լրացուցիչ վճար պաշտպանության նախարարության զինծառայողի, այլ ուժային գերատեսչությունների զինծառայողների և գործողությանը մասնակցող աշխատակիցների յուրաքանչյուր ընտանիքի համար՝ 5 մլն ռուբլու չափով: Բոլոր զինծառայողները, ովքեր վիրավորվել են հատուկ գործողության ժամանակ, նույնպես կստանան համապատասխան վճարներ՝ վիրավորվելու, վնասվածքի կամ կոնտուզիայի համար ապահովագրում և միանվագ նպաստ։ Եթե զինծառայողը վիրավորվելու պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվի, նա կստանա 2 մլն 968 հազար ռուբլի, իսկ հաշմանդամության դեպքում՝ ամսական դրամական փոխհատուցում:Ավելին22:2703.03.22 -
ՄիջազգայինԶելենսկին պատրաստ է Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) հետ կապված: Այս մասին հայտարարել է Զելենսկին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում։ «Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ՝ Ուկրաինայի, մեր լեզվի, ռուսաց լեզվի հետ կապված խնդիրների, Դոնբասի, Դոնբասի կարգավիճակի, Լուգանսկի մասին», - ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցանկանում է խոսել Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է, որ ինքը պետք է խոսի նրա հետ։ «Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, քանի որ չկա այլ միջոց դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է նա։Ավելին22:1903.03.22 -
Միջազգային«Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է պլանի համաձայն». ՊուտինԼեհ-բելառուսական սահմանին՝ Բելավեժյան թավուտում շարունակվում է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ ռաունդը, որ սկսվեց ՝ հանդիպման վայր ռուսների ժամանումից 36 ժամ անց: Բանակցությունների ավարտի մասին որևէ տեղեկություն մինչև այս ժամը չկա:Ավելին22:0803.03.22 -
ՀայաստանՎկաներից մեկը ոստիկանության բաժնի պետ է. Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր լսել են Սայաթ Շիրինյանին վերաբերվող գործը:Ավելին22:0203.03.22 -
ՀասարակականԵրևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, Մոսկվայից ժամանող ևս մեկ ինքնաթիռ վերադարձվել է ՄինվոդիԵրևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է «Авиаторщина» Telegram-ալիքը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված ինքնաթիռի վարձակալը VP-BSL գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է», - նշված է հաղորդագրության մեջ։ Իսկ «Можем объяснить» Telegram-ալիքը գրում է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել և վերադարձել է Մինվոդի։ Aysor.am-ը փորձում է կապ հաստատել ՀՀ Քաղավիացիայի վարչության հետ՝ Երևանում օդանավի կալանման մանրամաները պարզելու, սակայն զանգերը դեռ անպատասխան են։Ավելին22:0003.03.22 -
ՀայաստանՈստիկանները վնասազերծել են մարտական վիճակի բերված նռնակով տղամարդունՈստիկանները մարտի 2-ին մաքսային տերմինալի տարածքից բաժին բերման են ենթարկել նռնակը պայթեցնել սպառնացող տղամարդու։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Մարտի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում վիճել է մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ։ Այդ ընթացքում խփել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։ Տուժած տղամարդը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20.05-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին «Ֆ-1» տիպի նռնակ է եղել՝ բերված մարտական վիճակի։ «Իրավապահների մեկ ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։ Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը նռնակը նետեց տարածքից դուրս։ Նռնակը պայթեց անվտանգ վայրում՝ չվնասելով ոչ անձանց, ոչ որևէ գույք»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ, և հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին21:5603.03.22 -
ՄիջազգայինՖրանսիան չեղարկում է պատվաստման հավաստագրեր ներկայացնելու պահանջըՖրանսիայում մարտի 14-ից չեղարկվելու են ռեստորաններ, սրճարաններ, գրադարաններ, թանգարաններ և հասարակական այլ վայրեր այցելելիս պատվաստման մասին հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը։ «Հակահամաճարակային միջոցառումները մեղմացնելու համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել։ Մարտի 14-ից կչեղարկենք պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջը՝ բոլոր այն վայրերում, որտեղ այցելելիս այն մինչև այժմ պարտադիր էր ներկայացնել»,- ասել է նա։Ավելին21:5103.03.22