Լրահոս
Հասարակական
21:20
03.03.22
130

Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է․ Քերոբյան

Img default alt hy

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին։ Նրանք խոսել են երկկողմ առեւտրի եւ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։

2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Լիահույս ենք, որ հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել այդ նշաձողին, ասել է Վահան Քերոբյանը։