Լրահոս
Միջազգային
21:16
03.03.22
1 081

Ես նորմալ տղամարդ եմ. Զելենսկին Պուտինին առաջարկել է նստել բանակցության սեղանի շուրջ

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր»,- ասել է Զելենսկին արևմտյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի պատրաստվում: