Լրահոս
Հայաստան
20:42
03.03.22
159

Վանաձորում 65-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերը

Img default alt hy

 

Երեկ՝ մարտի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա  Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին:

shamshyan.com-ը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են: