Լրահոս
Միջազգային
20:10
03.03.22
133

ԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է հատկացնելու

Img default alt hy

Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Այսօր պատիվ ունեցա ստորագրելու Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական ֆինանսական օգնություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիրը։ Այս փաթեթի շնորհիվ հնարավոր կլինի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Դոմբրովսկիսը։