Լրահոս
Միջազգային
20:21
03.03.22
143

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չի բխում մեր ազգային շահերից․ Սերբիայի վարչապետ

Img default alt hy

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չի բխում Սերբիայի ազգային շահերից, հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։

«Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ ․ մենք ճանաչում ենք և հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սխալ ենք համարում այն խախտելը, բայց ՌԴ առանձին քաղաքացիների և  ռոսւական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը մեր շահերի տիրույթում չէ, և մենք հավատարիմ կմնանք այս դիրքորոշմանը»,- Բրնաբիչի խոսքերն է մեջբերել Սերբիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝  Անա Բրնաբիչը նաև հույս է հայտնել, որ «դիվանագիտությունը կհաղթանակի», ստեղծված իրավիճակը երկար չի տևի, և ռուսական ընկերությունները կկարողանան անխոչընդոտ գործունեություն իրականացնել Սերբիայում։