Լրահոս
2022-03-05
-
ՄիջազգայինՍպանվել է ուկրաինական կողմից բանակցողներից մեկըՈւկրաինայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմից բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը․ գրում է RT-ն՝ ուկրաինական լրատվամիջոցներին և պատգամավոր Դուբինսկիին հղումով։ Տեղեկատվության այլ աղբյուր և հաստատում դեռ չկա։ Սպանված Դենիս Կիրեևը մասնակցել է բանակցությունների առաջին փուլին, երկրորդին՝ ոչ։ Ուկրաինայում նրան կասկածում էին պետական դավաճանության մեջ։Ավելին14:4705.03.22 -
ՄիջազգայինՀայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է ԲաքուՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Ադրբեջանում է։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։Ավելին14:4205.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածովՀայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով2022 թվականի հունվարի մեկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 10 տուժածով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի: Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը, գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը, տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը, խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը: Նշված ախտանշաններն ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել նշյալ պայմանները: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:Ավելին14:3605.03.22 -
ՄիջազգայինԵՄ-ն դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդիցԵՄ-ն հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին՝ դադարեցնելով խորհրդում ՌԴ-ի և Բելառուսի գործունեությունը։ «Այս որոշումը ԵՄ և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։Ավելին14:2305.03.22 -
ՀասարակականՀայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ. Արմեն ՍարգսյանՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: «Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան... «Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ: Ամեն ինչ համադրվում էր հայրենիքի շահի հետ՝ անձնական կյանքից մինչև պետական ամենաբարդ գործողություն: Վազգենը հայրենասիրություն չէր քարոզում:Նա հայրենասիրության օրինակ էր իր գործով և կյանքով»: ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 05.03.2019թ.»,-ասվում է ուղերձում:Ավելին14:1805.03.22 -
ՀայաստանԻնչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունումՄարտի 5-ի, 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 5-ին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին14:1605.03.22 -
ՄիջազգայինՄարիուպոլում սպառվում են սնունդն ու դեղամիջոցներըԱյսօր առավոտից ռուսական կողմը Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարել: Մինչև երեկոյան 5-ը հրադադար է սահմանվել Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքներում՝ խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար: Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ Մարիուպոլում հումանիտար աղետ է: Ավելի քան 5 օր է քաղաքում ջուր և հոսանք չկա: Մարիոպոլի քաղաքապետն ասել է, որ քաղաքում սպառվում են դեղամիջոցներն ու սնունդը։Ավելին14:1405.03.22 -
ԱրցախԱրցախի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններԱրցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 4-ի ԿԸՀ նիստի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ հաստատել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:Ավելին14:0905.03.22 -
ՀասարակականԲաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը` 18Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ։ Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18։ Նրանք 9 տարի անցկացնելու են բանտում, մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Ըստ մեղադրանքի ՀՀ քաղաքացիները 2021 թվականի մայիսին իբր ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը և ականապատել Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները։Ավելին14:0705.03.22 -
ՄիջազգայինՄալիում սուգ է հայտարարվել ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համարՄալիի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար երկրում համազգային եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է Մալիի ժամանակավոր նախագահ, գնդապետ Ասսիմի Գոյտան, մարտի 5-ին կհրապարակի Malijet պորտալը։ Մալիի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զինված գրոհայինները հարձակվել են Մոնդորոյի բանակային բազայի վրա և սպանել 27 զինծառայողի: 33 մարդ վիրավորվել է, նրանցից 21-ը ծանր վիճակում է, իսկ 7-ը անհետ կորել է: Պատասխան գործողություններով կառավարական ուժերը լիկվիդացրել են 47 ահաբեկչի հենց Մոնդորոյի բազայում տեղի ունեցած բախման ընթացքում և ևս 23-ին՝ հետապնդման ժամանակ:Ավելին13:5705.03.22 -
ՀայաստանԲախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը, վիրավորներից մի քանիսին Газель-ից դուրս են բերել փրկարարները.Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ճանապարհն էլ եղել է անցանելի։Ավելին13:4905.03.22 -
ՀայաստանՈւժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները որսագողության դեպքեր են բացահայտելՈստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի և ՊՊԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ, Արմավիր-Հացիկ ճանապարհին զննության են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տափաստանային 5 արտույտ: Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ ճանապարհին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել նաև «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկու հրացան, իսկ բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է տափաստանային 50 արտույտ: Պարզվել է, որ արտույտները որսացել էին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:3705.03.22 -
ՀայաստանՃոճկան գյուղում հրդեհի հետևանքով երկհարկանի տուն է այրվելՄարտի 5-ին, ժամը 07:19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը տնից դուրս է բերվել տեղի ուժերով. հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։04-ին, մարվել՝ 11:45: Այրվել է երկհարկանի տունը՝ մոտ 240 քմ:Ավելին13:2605.03.22 -
ՄիջազգայինՊատերազմը՝ Արիս Մեսինիսի լուսանկարներումԱրիս Մեսինիսը ֆրանսիական AFP լրատվական գործակալության Աթենքի գրասենյակի ավագ լուսանկարիչն է: Նա հաճախ է գործուղվում հակամարտությունների եւ պատերազմների գոտիներ: 2020 թվականին Արիս Մեսինիսը աշխատել էր Արցախում, իսկ այսօր նա Ուկրաինայում է: Ներկայացնում ենք նրա լուսանկարներից մի քանիսը:Ավելին13:2105.03.22 -
ՀայաստանՄեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել էՄարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին 53-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ որդին՝ 2000 թ. ծնված Մելսիկ Հովսեփյանը, մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ Ստեփանավան քաղաքի ոլորաններում՝ Ձորագետ գետի՝ կամրջի տակով անցնող հատվածում հայտնաբերվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մ բարձրությունից ընկել գետը:Ավելին13:1805.03.22 -
ՄիջազգայինՄեխիկոյում կհանվեն կորոնավիրուսի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներըՄեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները որոշում են ընդունել մարտի 7-ից հանել կորոնավիրուսի դեմ գործող բոլոր սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը: Նա տեղեկացրել է, որ բոլոր տեսակի գործունեությունները, այդ թվում և ուսուցումն արդեն կարող են իրականացվել առանց սահմանափակումների: Պաշտոնական տվյալներով, Մեխիկոյի 15 տարեկանից բարձր բնակիչների 98 տոկոսը, որը կազմում է շուրջ 7.33 մլն մարդ, կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է, իսկ բուստերային պատվաստում ստացել է 6 մլն մարդ:Ավելին13:1605.03.22 -
ՀայաստանՆոր օլիգարխ՝ ՔՊ հովանու ներքո․ Hraparak.amhraparak.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում՝ ասում են վերջինիս ճանաչողները: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, հիշեցնենք, որ նա վերջերս 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը: Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի՝ պարզերես անելով իշխանություններին եւ հասարակությանն ապացուցելով, որ ապօրինի գույքի բռնագանձում ասվածը միֆ չէ՝ դա իրականացվում է, գույքը ոչ միայն բռնագանձում են, այլեւ վաճառում, եւ պետական բյուջեն դրանից շահում է։ Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների երեւելի դեմքերի հետ: 2018 թվականից հետո Նարեկի տերերը փոխվեցին. հիմա նա «պրիզնատ է գալիս» միայն իշխող ՔՊ-ին ու հատկապես Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբորը: «Իրար պաչ ու պռոշտիով են բարեւում»,- ասաց կողմերին լավ ճանաչող զրուցակիցս, ըստ որի՝ Նարեկի նոր տերերն ուզում են «փոքր քննիչից մեծ օլիգարխ ստանալ»: Հիշեցնենք, որ ձվի շուկայում դեմպինգի իրականացումը եւս կապվում է նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ: «Ձվի գինն իջեցրել է ընդհուպ մինչեւ 25 դրամ: Ճիշտ է՝ խանութներ կան, որ իրենց հեղինակությունը պահելու համար չեն էժանացնում, բայց, մեծ հաշվով, այն նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե ձվի ինքնարժեքը 30-35 դրամ է, կերն էլ՝ ներմուծվող»,- հարցնում է զրուցակիցս: Հիշեցնենք, որ այս դեմպինգի պատճառով մի քանի օր առաջ «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում, եւ հավերն էլ նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլեւս չեն կարողանում կերակրել եւ առհասարակ՝ գոյատեւել։ Բայց ամենազարմանալին այն է, որ թռչնակերն ամենաթանկ գնով հենց Նարեկ Նալբանդյանն է ձեռք բերում: Ըստ զրուցակցիս՝ նա այն գնում է Երեւանում գտնվող «Արդանե» կոչվող ընկերությունից: «Այսինքն՝ ինքնարժեքն իր վրա ավելի թանկ է նստում, բայց ձուն ամենաէժանն է վաճառում: Գիտեմ, որ օրական 100-150 հազար դոլար տակ է տալիս ու չի տրտնջում, որովհետեւ տերերը լուսավոր ապագա են խոստացել: Հիմա մինուսով կաշխատի, որ հետո ֆաբրիկաներն արհեստականորեն սնանկացման գնան, ու ինքն աճուրդով դրանք ձեռք բերի: Սկսել է խոշորներից: Երբ թռչնաշուկան ամբողջությամբ իր վերահսկողությանն անցնի, ձվի գինը կբարձրացնի, մեկ տարի էլ որ ձուն 100 դրամով ծախի, կորցրածը հետ կբերի»: Զրուցակցիս փոխանցմամբ՝ Նարեկ Նալբանդյանին անխոցելի օլիգարխ են դարձնում կառավարության թողտվությամբ․ «Բացի «Գոլդեն փելեսից», նրան են պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, երկու ալրաղաց, տրանսպորտային մեկ ընկերություն, որոնք այս պահին աշխատում են մինուսով: Ինքն էլ հարկերից ազատված է»: Իսկ Նալբանդյանները երեք եղբայր են՝ Նարեկը փոքրն է։ Նրանք տարիներ առաջ ստեղծել են «ՄԱՆ հոլդինգը», որը զբաղվել է ոչ միայն թռչնաբուծությամբ, այլեւ անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ («Նալբանդյան ալյուր»), կազմակերպել է սպիրտի արտադրություն, տնտեսական ապրանքների ներմուծում եւ մանրամեծածախ առեւտուր, բեռնատար մեքենաների վերանորոգում: «Գյումրի հավկիթ»-ը եւ «Նոր Լուսակերտ հավկիթ»-ը նույնպես «ՄԱՆ հոլդինգին» են պատկանել: Եղբայրներն անգամ մի փորձ են արել քաղաքականությամբ զբաղվելու՝ 2016թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է եղբայրներից մեկը՝ Աշոտ Նալբանդյանը։ Ապա, չնայած իրենք վստահ են, որ Նալբանդյանը հաղթել է, սակայն հաղթանակը շնորհվել է ՀՀԿ-ական թեկնածուին: Եղբայրներից ավագը՝ Միհրանը, բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Բայց նաեւ լուրեր կան, որ եղբայրների հարաբերություններն ինչ-որ պահից դադարել են ջերմ լինելուց, եւ նրանց ճանապարհները բաժանվել են։ Այժմ ասպարեզում է կրտսեր եղբայրը, որն իր ՔՊ-ական կապերի շնորհիվ կամաց համալրում է Հայաստանի խոշոր բիզնեսմենների շարքերը։Ավելին13:1105.03.22 -
ՄիջազգայինCNN-ը, BBC-ն, CBS-ը, ABC-ն և Bloomberg-ը դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ումCNN, BBC, CBS, ABC և Bloomberg միջազգային լրատվականները և գործակալությունները դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում։ Այդ քայլը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մի քանի օրենքների ստորագրման հետ, որոնք «ուղղված են խոսքի ազատության հետագա սահմանափակմանը Ռուսաստանում»։ Դա կապված է ՌԴ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների հետ, որոնք արգելում են ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածել և որի համար մինչև 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։ ՌԴ Պետդուման քրեականացրել է ռուսական բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը։ Եթե ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի շրջանակում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը 10 տարի ազատազրկումն է։ Եթե ոչ հիմնավոր տեղեկատվության տարածումը ծանր հետևանքների է հանգեցնում, ապա պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման։ «CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում, մենք դեռևս շարունակում ենք գնահատել իրավիճակն ու մեր հետագա գործողությունները»,- ասել է ամերիկյան գործակալության ներկայացուցիչը, հայտնում է Deutsche Welle-ն։ «Օրենսդրական փոփոխությունները, կարծես, քրեականացնում են անկախ լրագրությունը։ Դա այլ ընտրություն չի թողնում՝ ստիպված ենք կասեցնել BBC News-ի բոլոր լրագրողների և օժանդակ անձնակազմի գործունեությունը ՌԴ-ում, քանի դեռ գնահատում ենք այդ անցանկալի շրջադարձի բոլոր հետևանքները»,-ասել է իր հայտարարության մեջ BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դևին։Ավելին12:5905.03.22 -
Միջազգային505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 ԱԹՍ․ ՌԴ ՊՆՌուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության մեկնարկից սկսած՝ ոչնչացրել են 2037 ռազմական օբյեկտ և ենթակառուցվածք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը։ Ուկրաինական զինուժին պատկանող և ռուսական կողմի կողմից ոչնչացված ռազմական օբյեկտներից ու ենթակառուցվածքների 71-ը եղել են կառավարման կենտրոններ կամ կապի հանգույցներ, 98-ը С-300, "Бук М-1" եւ "Оса" համակարգեր, 61-ը ռադիոլոկացիոն կայաններ։ Ոչնչացվել է նաեւ 66 ինքնաթիռ, որից 3-ը օդում, 708 տանկ եւ այլ զրահամեքենա, 74 հարվածային կրակի ռեակտիվ համակարգեր, 261 դաշտային հրետանային համակարգեր եւ ականանետներ, 505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ Ժիտոմիրում ոչնչացվել է եւ NLOW հակատանկային հրթիռային համակարգերի մեծ պահեստ։ Ռուսական կողմը չի դադարեցնում հարվածները ուկրաինական ռազմական օբյեկտների եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Գիշերվա ընթացքում ԴԺՀ ուժերը 27 կմ առաջխաղացում են ունեցել։Ավելին12:5605.03.22 -
ՏարածաշրջանՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպքՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 033 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում, փոխացում է 1TV.ge-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 8 118 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 19 680 թեստ, այստեղից 16 416-ը արագ, իսկ 3 264-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 15.41 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 21.6 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 17.64 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 623 672 դեպք, որից 1 547 531 հիվանդ ապաքինվել է, 16 338-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 825 035 մարդ, օրեկան 1034։ Երեկ, մարտի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1365 նոր դեպք, ապաքինվել է 9 790 պացիենտ, մահացել 32 մարդ:Ավելին12:5205.03.22