Լրահոս
Միջազգային
13:57
05.03.22
155

Մալիում սուգ է հայտարարվել ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար

Img default alt hy

Մալիի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար երկրում համազգային  եռօրյա սուգ է հայտարարվել:

 «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է Մալիի ժամանակավոր նախագահ, գնդապետ Ասսիմի Գոյտան, մարտի 5-ին  կհրապարակի Malijet պորտալը։

Մալիի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զինված  գրոհայինները հարձակվել են Մոնդորոյի բանակային բազայի վրա  և սպանել  27 զինծառայողի: 33 մարդ վիրավորվել է, նրանցից 21-ը ծանր վիճակում է, իսկ 7-ը անհետ կորել է:

Պատասխան գործողություններով կառավարական ուժերը լիկվիդացրել են 47 ահաբեկչի հենց Մոնդորոյի բազայում տեղի ունեցած բախման ընթացքում և ևս 23-ին՝  հետապնդման ժամանակ: