Լրահոս
Միջազգային
12:59
05.03.22
210

CNN-ը, BBC-ն, CBS-ը, ABC-ն և Bloomberg-ը դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում

Img default alt hy

CNN, BBC, CBS, ABC և Bloomberg միջազգային լրատվականները և գործակալությունները դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում։ Այդ քայլը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մի քանի օրենքների ստորագրման հետ, որոնք «ուղղված են խոսքի ազատության հետագա սահմանափակմանը Ռուսաստանում»։

Դա կապված է ՌԴ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունների հետ, որոնք արգելում են ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածել և որի համար մինչև 15 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։

ՌԴ Պետդուման քրեականացրել է ռուսական բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը։ Եթե ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի շրջանակում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը 10 տարի ազատազրկումն է։

 

Եթե ոչ հիմնավոր տեղեկատվության տարածումը ծանր հետևանքների է հանգեցնում, ապա պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման։

«CNN-ը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում, մենք դեռևս շարունակում ենք գնահատել իրավիճակն ու մեր հետագա գործողությունները»,- ասել է ամերիկյան գործակալության ներկայացուցիչը, հայտնում է Deutsche Welle-ն։

«Օրենսդրական փոփոխությունները, կարծես, քրեականացնում են անկախ լրագրությունը։ Դա այլ ընտրություն չի թողնում՝ ստիպված ենք կասեցնել BBC News-ի բոլոր լրագրողների և օժանդակ անձնակազմի գործունեությունը ՌԴ-ում, քանի դեռ գնահատում ենք այդ անցանկալի շրջադարձի բոլոր հետևանքները»,- ասել է իր հայտարարության մեջ BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դևին։