Լրահոս
Միջազգային
12:56
05.03.22
1 645

505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության մեկնարկից սկսած՝ ոչնչացրել են 2037 ռազմական օբյեկտ և ենթակառուցվածք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Ուկրաինական զինուժին պատկանող և ռուսական կողմի կողմից ոչնչացված ռազմական օբյեկտներից ու ենթակառուցվածքների 71-ը եղել են կառավարման կենտրոններ կամ կապի հանգույցներ, 98-ը С-300, "Бук М-1" և "Оса" համակարգեր, 61-ը ռադիոլոկացիոն կայաններ։

Ոչնչացվել է նաև 66 ինքնաթիռ, որից 3-ը օդում, 708 տանկ և այլ զրահամեքենա, 74 հարվածային կրակի ռեակտիվ համակարգեր, 261 դաշտային հրետանային համակարգեր և ականանետներ, 505 միավոր հատուկ ռազմական ավտոմեքենաներ, 56 անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև Ժիտոմիրում ոչնչացվել է և NLOW հակատանկային հրթիռային համակարգերի մեծ պահեստ։

Ռուսական կողմը չի դադարեցնում հարվածները ուկրաինական ռազմական օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Գիշերվա ընթացքում ԴԺՀ ուժերը 27 կմ առաջխաղացում են ունեցել։