Լրահոս
Արցախ
14:09
05.03.22
175

Արցախի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Img default alt hy

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ:

Մարտի 4-ի ԿԸՀ նիստի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ հաստատել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի  ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: