Լրահոս
Հայաստան
13:49
05.03.22
181

Բախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը, վիրավորներից մի քանիսին Газель-ից դուրս են բերել փրկարարները.

Img default alt hy

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։ 

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ճանապարհն էլ եղել է անցանելի։