Լրահոս
2022-03-05
-
ՄիջազգայինՄԻԵԴ-ը չի բավարարել Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքներըՄարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականից ի վեր Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքների և հայցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Արդար պաշտպանություն» ՀԿ վարչության անդամ, իրավապաշտպան Սերգեյ Եֆրեմովը։ Այս ամբողջ ընթացքում մեզ մոտ դատավարություններ են ընթանում։ ՄԻԵԴ–ը որևէ ժամկետներով սահմանափակված չէ, որևէ տեղ գրված չէ որքան է այնտեղ նվազագույն կամ առավելագույն ժամկետը, որքան ժամանակ այդ դատարանը կարող է ուսումնասիրել այս կամ այն բողոքը։ Որոշակի առաջընթաց եղել է անցած տարի, երբ որոշ բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ–ից սկսել են լրացուցիչ հարցեր ներկայացել։ Անուղղակի ձևով սա կարող է մատնանշել այն, որ գործնականում որոշակի նախապատրաստություն է գնում կոնկրետ դատավարությունների վերաբերյալ։Ավելին12:4805.03.22 -
ՀասարակականՊապիկյանը հրաժարվել է պատասխանել Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին հարցինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պաշտպանության փոխնախարարների հետ այցելեց Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի շիրմին: Այնուհետեւ նա շրջեց Եռաբլուրում եւ ծաղիկներ խոնարհեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին: Լրագրողի հարցին, թե ինչ է արվել Հոկտեմբերի 27-ը բացահայտելու ուղղությամբ այս 4 տարիներին, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց: Նշենք, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո հիմնականում խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց:Ավելին12:4605.03.22 -
ՄիջազգայինԿիևի շուրջ իրավիճակը լարված է, բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններումՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել: Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը հայտնել է, որ Կիևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն սիրտն է մեր երկրի, մշակույթի, պատմության, մեր պետականության կենտրոնն է: Այն սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Նիկոլայ Ժիրնովը: Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում: Նա վստահություն է հայտնել, որ հակառակորդին չի հաջողի մտնել քաղաք:Ավելին12:4205.03.22 -
ՀայաստանՓոխվարչապետ Մաթևոսյանը հանրային լողափերի համար չափորոշիչները լավարկելու հանձնարարական է տվելՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, մարտի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունն իր մի շարք որոշումներով, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորություն տալու նպատակով, ստեղծել է հանրային ութ լողափ, բայց ներկայում դրանցից կահավորված և շահագործման են հանձնված միայն երեքը։ Այդ երեք լողափերի սպասարկումը պատվիրակվել է մասնավոր ընկերության, որն իրականացրել է բարեկարգման ու կահավորման աշխատանքներ․ նախատեսվում է կառուցել նաև ճեմուղի, նոր ավտոկայանատեղի, տեղադրել նոր տաղավարներ և շվաքարաններ, ինչպես նաև պատշաճ կերպով կազմակերպել աղբահանության աշխատանքները: Փաստելով, որ հանրության շրջանում հանրային լողափերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ փոխվարչապետը հանձնարարել է իրավասու մարմիններին գույքագրել առկա դժգոհությունները, կարճ ժամանակում շտկել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել, որ հանրային լողափն իրապես բոլորի համար լինի հասանելի։ Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել է մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաև ներկայացվել են «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։Ավելին12:3705.03.22 -
ՄիջազգայինPayPal վճարային համակարգը դադարեցրել է աշխատանքը ՌուսաստանումPayPal էլեկտրոնային վճարային համակարգը դադարեցրել է ծառայությունների մատուցումը Ռուսաստանում՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Ներկայիս պայմաններում մենք դադարեցնում ենք PayPal-ի աշխատանքը Ռուսաստանում», - ասել է PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը։ Նա նաև հավելել է, որ ընկերությունն աջակցում է միջազգային հանրությանը՝ դատապարտելով Ուկրաինայում ռազմական գործողությունը։Ավելին12:2505.03.22 -
ՀասարակականԱվտովթարից մահացել է լրագրող Անահիտ ԴանիելյանըԵրեկ՝ մարտի 4-ի երեկոյան Գորիս֊Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 45 տարեկան հասակում մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։ Անահիտ Նիկոլայի Դանիելյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, 1977 թվականին: 2007թ. Ստեփանակերտի մամուլի ակումբի անդամ է եղել: 2003թ. ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը: Աշխատել է «Ազատ Արցախ (2003-2005թթ.), 168 ժամ (2005-2006թթ.), «Դե-մո» (2006-2009թթ.), «Հետք» (2006-2009թթ.) թերթերի խմբագրություններում` որպես թղթակից: 2008-ից «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության թղթակիցն է եղել, 2009-ից՝ «Անալիտիկոն» ամսագրի սրբագրիչ: 2010-ից «Երկիր» օրաթերթի թղթակիցն էր Արցախում: Հայաստանի հանրային հեռուստատեսությունում անցել է 10-օրյա վերապատրաստում և դարձել «Ռեալ քաղաքականություն» հաղորդաշարի «Հայացք Ստեփանակերտից» մասի պատասխանատուն (2010թ.): Վերջին շրջանում աշխատակցում էր media.am կայքին: Անահիտ Դանիելյանը 2018-2020թթ. ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։ Նա Արցախի առաջին լրատվական կայքի՝ «Karabakh֊open.info»-ի հիմնադիրն էր։ 5-րդ ալիքի անձնակազմը ցավակցում է Անահիտ Դանիելյանի հարազատներին և լրագրողական համայնքին։Ավելին12:2205.03.22 -
ՀայաստանԱլագյազ-Ապարան ավտոճանապարհին վթար է եղել. կան տուժածներՄարտի 5-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ևս 5 տուժած հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ:Ավելին12:2105.03.22 -
ՀասարակականՄաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱԱԾ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով, փետրվարի 22-ին հայտնաբերվեց ու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 25-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «տելեգրամի» միջոցով իրացվեին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Միջոցառումները շարունակվեցին։ Իրավապահները խուզարկեցին 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։ Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։Ավելին12:1605.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվելՄարտի 4-ի դրությամբ կատարվել 102 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9726 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3008 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:Ավելին12:0805.03.22 -
ՄիջազգայինԻլոն Մասկը հարաժարվել է անջատել ռուսական լրատվական ալիքները. «Ես խոսքի բացարձակ ազատության կողմնակից եմ»Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink-ը հրաժարվում է արգելափակել ռուսական լրատվական ալիքները՝ չնայած «որոշ պետությունների» խնդրանքներին։ «Որոշ երկրների (ոչ Ուկրաինայի) կառավարությունները Starlink-ին խնդրել են արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք դա կանենք միայն զենքի սպառնալիքով։ Կներեք, որ ես խոսքի բացարձակ ազատության կողմնակից եմ», - գրել է նա Twitter-ի իր էջում։Ավելին12:0105.03.22 -
ՀայաստանՔաղաքապետը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքի մաքրման աշխատանքներինԾիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել: Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու համար աշխատանքներում շուրջ 160 աշխատակից է ներգրավվել: Ծրագրի շրջանակում տարածքից արդեն իսկ շուրջ 180 մեքենա աղբ է տեղափոխվել:Ավելին11:5805.03.22 -
ՀասարակականՈւկրաինայում ՀՀ դեսպանության աշխատողները տեղափոխվել են Լվով և ՈւժգորոդԱնվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։ «Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ամբողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- ասվում է գրառման մեջ: Դեսպանությունը հիշեցրել է, որ ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլփոստի հասցեն գործում են։Ավելին11:5605.03.22 -
ՄիջազգայինՌուս ռազմագերիների հարազատներին սպառնում են հեռախոսով. ՄոսկալկովաՈւկրաինայում գերեվարված ռուս զինծառայողների հարազատները տարբեր համարներից հաղորդագրություններ են ստանում, որոնցում նրանցից պահանջում են փողոց դուրս գալ և ցույցեր անել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ «Ես դիմումներ եմ ստացել Ուկրաինայում գերության մեջ գտնվող տղաների հարազատներից։ Նրանց հեռախոսներում, ինչպես բոլորիս մոտ, կան հարազատների, ընկերների, ծանոթների համարներ։ Վրեժխնդրության, սպանության սպառնալիքներով այս մարդկանցից պահանջում են դուրս գալ փողոցային ցույցերի։ Ոչ մի սրբություն չունեն»,- Instagram-ի իր էջում գրել է նա։ Անվտանգության նկատառումներից ելնելով նա չի նշել զինվորականների անունները: Չնայած սպառնալիքներին հարազատներն իրենց մեջ քաջություն են գտնում և չեն տրվում սադրանքներին։ Մարդիկ ենթարկվում են աննախադեպ տեղեկատվական հարձակումների և ահաբեկման։ Անկասկած, թվայնացումը դարձել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկը. մարդիկ ենթարկվում են տեղեկատվական աննախադեպ գրոհների, որոնց նպատակը մարդկանց մեջ խուճապ տարածելն է... «Նման հաղորդագրություններ են ստանում նաև իմ աշխատակիցները», - ասել է Մոսկալկովան և հորդորել չտրվել նման սադրանքներին։Ավելին11:4805.03.22 -
ՀայաստանՎազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան«Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում...» Հայաստանի ու Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան... Վազգենն իր ամբողջ էությամբ հայ էր՝ նվիրված իր երկրին ու ժողովրդին: Նրա միակ սերը հայրենիքն էր ու հայոց բանակը, որի արդյունքում էլ կազմավորվեց և հետագայում նրա անունը կրեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը, այժմ՝ համալսարան: Նա ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես հայրենիքի ու հատկապես` բանակաշինության նվիրյալ։Ավելին11:4505.03.22 -
ՄիջազգայինՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը«Աերոդինամիկա» Կուբանի օդանավակայանների մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավային օդանավակայանների սահմաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 3.45-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ Սոչիի օդանավակայանը, որպես ժամանակավոր հանգույց, կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Հարավային օդանավակայաններում օդային հաղորդակցության սահմանափակումներն ավելի վաղ երկարացվել էին մինչեւ մարտի 8-ը, քանի որ օդանավակայանների տարածքը ոչ անվտանգ էր ճանաչվել։ Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանների միջոցով: «Ռոսավիասիա»-ն մինչեւ մարտի 2-ը դադարեցրել է Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառովԱվելին11:3805.03.22 -
ՄիջազգայինCNN-ը դադարեցնում է հեռարձակումը ՌուսաստանումԱմերիկյան CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ուրբաթ օրը հեռուստաընկերության Twitter-ում։ Հեռարձակման դադարեցման ստույգ ժամը չի նշվում։Ավելին11:2605.03.22 -
ՀասարակականՕրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան․ ԵԿՄ ուղերձըՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ուղերձ է հղել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս, հաղթանակ կերտած Սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան: Շնորհավո՛ր տարեդարձդ հայ ժողովրդի հերոս զավակ: Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան: Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանգությունը մեր պետության, պետականության համար անուրանալի է: Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում: Վազգեն Սարգսյանն անհատ էր, որն օժտված էր առանձնահատուկ ունակություններով, նրա միտքն արագ էր, խոսքը հստակ, ծրագրերը իդեալական որոշված, գործն արդյունավետ: ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը վստահեցնում է եւ կրկին անգամ փաստում՝ մենք հավատարիմ ենք քո պատգամներին, մենք շարունակողն ենք քո կիսատ թողած գործը: Գիտակցելով մեր պատասխանատվությունը ժողովրդի եւ պետության առջեւ մենք՝ երկրապահներս, այսօր էլ ավելի համախմբված մեր պետության, մեր բանակի կողքին ենք: Այսօր մեր կողքին են նաեւ երիտասարդ ու պատանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր եւս պատրաստ են շարունակել քո պատգամը: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պատմության էջերում արդեն բավական շատ են ցավոտ դրվագները: Ոգեշնչվելով Վազգեն Սարգսյանի նման հերոս հայորդիների կենսագրություններով, նրանց կերտած հերոսություններով մենք պետք է հերթական անգամ փառքով հաղթահարենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները: Մենք անշուշտ կգրենք նվաճումներով, նորանոր ձեռքբերումներով հարուստ մեր նորօրյա պատմությունը: Կրկին անգամ շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ Վազգեն Սարգսյան, Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ. Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին, Փա՛ռք Հայ զինվորին, Հավերժ փա՛ռք նահատակվածներին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Խաղաղություն մեր երկրին», - նշված է ուղերձում։Ավելին11:1905.03.22 -
ՀասարակականԻնկասացիայի մեքենայից գողացել էր վեցուկես միլիոն դրամով պարկը. հանցագործությունը բացահայտվել էՄարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը: Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: ԼՐԱՑՎԱԾ․ 05․03․2022թ․ Հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 3-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 33-ամյա տղամարդու բնակարանը։ Գողոնը՝ 6.500.000 դրամը, հայտնաբերվել է: Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:1605.03.22