Լրահոս
Միջազգային
14:14
05.03.22
191

Մարիուպոլում սպառվում են սնունդն ու դեղամիջոցները

Այսօր առավոտից ռուսական կողմը Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարել: Մինչև երեկոյան 5-ը հրադադար է սահմանվել Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքներում՝ խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար:

Դոնեցկի ազգային միլիցիան հայտնել է, որ Մարիուպոլում հումանիտար աղետ է: Ավելի քան 5 օր է քաղաքում ջուր և հոսանք չկա: Մարիոպոլի քաղաքապետն ասել է, որ քաղաքում սպառվում են դեղամիջոցներն ու սնունդը։