Լրահոս

2022-03-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին խաբե՞լ է հպարտ ուկրաինացիներին
    Զելենսկին խաբե՞լ է հպարտ ուկրաինացիներին
    19:14
    05.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայում գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են․ Պուտին
    Ուկրաինայում գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են․ Պուտին
    19:00
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուկրաինայից արտագաղթողների թիվը հասել է 1,2 մլն-ի․ ՄԱԿ-ն է ահազանգում
    Ուկրաինայից արտագաղթողների թիվը հասել է 1,2 մլն-ի․ ՄԱԿ-ն է ահազանգում
    18:54
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Իրավական ուղին» հրավիրում է տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը
    «Իրավական ուղին» հրավիրում է տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը
    18:50
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ․ ՀՀ-ում Իրանի դեսպանատուն
    Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ․ ՀՀ-ում Իրանի դեսպանատուն
    18:46
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս իշխանությունների հետ հույս կապելը, թե կգիտակցեն ազգային շահը, վտանգավոր մանկամտություն է․ Վրթանեսյան
    Այս իշխանությունների հետ հույս կապելը, թե կգիտակցեն ազգային շահը, վտանգավոր մանկամտություն է․ Վրթանեսյան
    18:35
    05.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Պուտին. «Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքները»
    Հայլուր 18:30 Պուտին. «Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի գրեթե ամբողջ ռազմական ենթակառուցվածքները»
    18:30
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը խոսել է Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայության մասին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշումն անվանել է «աբսուրդի թատրոն»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն պաշտոնական Կիևի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտել են գործընթացը: ՌԴ ղեկավարն ասել է, որ ունեն տեղեկություններ այն մասին, որ Ուկրաինայի տարածքում սպանում են մարդկանց, ովքեր Կիևի պաշտոնական դիրքորոշումից տարբերվող կարծիք են հայտնում: «Մեզ մոտ մարդիկ դուրս են գալիս և իրենց կարծիքն են հայտնում այն մասին, թե ինչն են հավանում կամ ինչը չեն հավանում Ուկրաինայում մեր գործողություններում: Իսկ այնտեղ՝ Ուկրաինայում, մենք ունենք տեղեկություններ, որ նման մարդկանց պարզապես փողոցում բռնում ու կրակում են: Մեր հատուկ ծառայություններն այժմ հավաքագրում են այս տեղեկությունները»,- հայտարարել է Պուտինը: Նա հայտնել է նաև, թե ռուսական կողմն արձանագրել է, որ Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալներ կան: «Մենք նաև արձանագրել ենք այնտեղ Մերձավոր Արևելքից, որոշ եվրոպական երկրներից զինյալների առկայությունը: Նրանք կիրառում են այսպես կոչված ջիհադ-մոբիլներ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:
    18:19
    05.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ես ատում եմ պատերազմը․ Սոնա Վանի սրտառուչ բանաստեղծությունը
    Ես ատում եմ պատերազմը․ Սոնա Վանի սրտառուչ բանաստեղծությունը
    18:09
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիշում ենք՝ ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում»․ Շարմազանով
    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Սպարապետի տարեդարձն է։ Շատերս ենք խորհում, թե ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ի՞նչ կասեր ու կաներ Սպարապետն այսօր։ Շատերը հիշում և մեջբերում են Վազգեն Սպարապետի խոսքերը։ Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի՝ Շուշիի և Հադրութի հայկականության պահպանմանը։ Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։ Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի, Հայոց Բանակի, Վազգենի մարտական ընկերների, քաղաքական թիմակիցների ու Արցախն ազատագրողների վրա։ Նրանք դա անում էին և՛ մինչև հոկտեմբերի 27-ը, և՛ դրանից հետո: Մենք հիշում ենք, թե ով, ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։ Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են, իսկ Սպարապետի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում, որը մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։ Այո ,«ժանգը» մեզ ներսից քայքայում է։ Բայց լավ իմացեք, անհնար է մաքրել «ժանգը» ՝ համագործակցելով ու համախմբվելով Սպարապետի ու Հայոց բանակի վրա «ժանգ» տարածողների հետ։ Իսկ «ժանգը» պետք է մաքրել, նույնիսկ շատ ենք ուշացել»։
    17:54
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ձգտում է կոնֆլիկտ հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններն ապացուցում են, որ նա փորձում է կոնֆլիկտ հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե Զելենսկին այդքան վշտացել է, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանել իրեն այնպես, ինչպես ինքն էր հույս փայփայում, ուրեմն նա, այնուամենայնիվ, հիմնվում է ՆԱՏՕ-ի ներգրավմամբ, ոչ թե բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու վրա։ Ստացվում է, որ նա չի լսում Վաշինգտոնից, Փարիզից, Բեռլինից, աշխարհի այլ մարյաքաղաքներից պարբերաբար հնչող հավաստիացումները, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում խառնվել այս հակամարտությանը։ Եվ ստացվում է, որ նա, այնուամենայնիվ, ձգտում է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ կոնֆլիկտ հրահրել․ կոնֆլիկտ՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։
    17:46
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանում կհայտարարվի՞ ռազմական դրություն
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում չի պլանավորվում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնել։
    17:42
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ծանր որոշում էր». Պուտինը` Ուկրաինայում հատուկ գործողության մասին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։ Նա այդ մասին ասել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանը փորձում էր Ուկրաինայի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. Պետք էր թողնել, որ Դոնբասը ռուսերեն խոսի և ապրի, ինչպես ինքն է ուզում, բայց շրջափակում կազմակերպեցին։ ՌԴ նախագահը աբսուրդի թատրոն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը չէր պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը. «Ուկրաինայում ՌԴ զինվորականները պայքարում են ապագայի համար, այնտեղ ոչ թե մտացածին, այլ իրական սպառնալիք է»,– նշել է Պուտինը։
    17:35
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ազգայնականները խոչընդոտում են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստան․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
    Ուկրաինայի ազգայնականները խոչընդոտում են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստան՝ Վոլնովախայի և Մարիուպոլի, ինչպես նաև Խարկովի և Սումի ուղղություններով, հայտարարել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։ «Վոլնովախայի և Մարիուպոլի ուղղություններով ամեն օր են հումանիտար միջանցքներ բացվել, բայց ազգային գումարտակները խոչընդոտում են խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նմանատիպ իրավիճակ է նաև Խարկովում և Սումում, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերում»,- մասնավորապես, ասել է նա։ Միզինցևը հայտարարել է նաև, որ հարյուր հազարավոր փախստականներ մինչև այս պահը չեն կարողացել հասնել հումանիտար միջանցքներին։ «Ցավոք սրտի, այս պահի դրությամբ, մեր հավաստի տեղեկություններով, Մարիուպոլից հայտարարված՝ 200 000 և Վոլնովախայից՝ 15 000 փախստականներից և ոչ մեկը չի ժամանել»,- ասել է Միզինցևը։
    17:28
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում հացատանը 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել
    Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 17 հասցեում գործող հացատանը դի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հացատանը հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Զոհրաբ Հ-ն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    17:23
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստան է ժամանել Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը
    Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Մուշեղ սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներմ է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
    17:14
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դոլարի առավելագույն գինը 525 դրամ է, ռուբլին վաճառվում է նվազագույնը 2.95 դրամով
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 2.95 դրամ է, վաճառքինը՝ 5.50։ Դոլարի առքի նվազագույն գինը 500 դրամ է, վաճառքինը՝ 515 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 525 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 535 դրամով, վաճառվում՝ 567 դրամով։
    17:06
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովը հայտարարել է բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մասին
    Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալիք լինել ՌԴ անվտանգությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հատուկ ռազմական գործողության առաջին օրերից ընդգծում էինք, որ մեր զինված ուժերը կետային հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը՝ կապված այն հակառուսական, ագրեսիվ ու ռազմատենչ կուրսի հետ, որը նախորդող ժամանակահատվածում վարում էր Կիևի իշխանությունը»,- հայտարարել է Լավրովը:
    16:54
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը փակվել է
    «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը փակվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղելացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: «Այս պահին ամբուլատոր բուժառուների թիվը ևս նվազել է: Նոր բուժառուների առկայության դեպքում ուղեգրումը կկատարվի ՀՀ առողջապահության նախարարության տրիաժ բաժանմունքի կողմից»,-նշեց Լեյլի Ասլանյանը՝ հիշեցնելով, որ «Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը վերաբացվել էր փետրվարի 16-ին: Անդրադառնալով մարզում պատվաստման գործընթացին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Շիրակում առաջին դեղաչափով պատվաստված է 18-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչության 44.3 տոկոսը՝ 77.943 մարդ: Երկրորդ դեղաչափը ստացել է 65.857 մարդ:
    16:48
    05.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյուղացիներին խնդրել եմ հող մշակել․ Վահան Քերոբյան
    Այսօր սահմանապահ Խաչիկ գյուղում քաղաքացիների հետ քննարկել ենք զարգացման պլանները։ Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
    16:38
    05.03.22
    Ավելին