Լրահոս
Արցախ
11:03
10.03.22
528

Ականը պայթել է տան բակում․ Արցախում վիրավոր կա

Img default alt hy

 

Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել, հայտնում են ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

Ականը պայթել է տան բակում:

Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: