Լրահոս

2022-03-10
  • Img default alt hy
    Հայաստան
    Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները. ԳՇ նախկին պետ
    Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները. ԳՇ նախկին պետ
    18:40
    10.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Պատերազմի վտանգ՝ Արցախում, պատերազմ՝ Ուկրաինայում, աղաման՝ ՀՀ գործադիրի օրակարգում
    Հայլուր 18:30 Պատերազմի վտանգ՝ Արցախում, պատերազմ՝ Ուկրաինայում, աղաման՝ ՀՀ գործադիրի օրակարգում
    18:30
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի
    Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի
    18:15
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում այս տարի ընդունելություն չի լինի
    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. համար ընդունելություն չի լինի: Որոշումն ընդունվել է համալսարանի գիտխորհրդի` 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ ԲՈւՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Վայոց ձորի մարզպետարանից, Եղեգնաձոր համայնքից, ՀՊՏՀ-ի դասախոսներ, նախկին եւ ներկա ուսանողներ: Խոսելով Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման փաստի մասին` Թագուհի Թովմասյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատության փակվելը մարզում վատ հետեւանք է ունենում մարզի բնակիչների համար: ԲՈւՀ-ի հիմնադիր, առաջին տնօրեն Էդգար Ղազարյանը նշել է, որ մասնաճյուղն ի սկզբանե ստեղծվել է` ելնելով տարածքային համաչափ զարգացման, կրթության հասանելիության տրամաբանությունից: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 400-ից ավելի շրջանավարտների 90 տոկոսն արդեն մշտական աշխատանք ունի: Ստեղծված իրավիճակում Էդգար Ղազարյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել, մասնավորապես` մշակել զարգացման ծրագիր, ինչը կնպաստի մարզում ԲՈւՀ-ի մասնաճյուղի շարունակականության ապահովմանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է, որ համալսարանի գիտխորհրդի ընդունած որոշումով որեւէ ուսանողի շահ չի ոտնահարվել: Նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ առկա բակալավրի պլանային տեղերի մոտավորապես 72 տոկոսն այդպես էլ չի համալրվել: Պատգամավորները, մարզպետարանի ներկայացուցիչները, ուսանողները, շրջանավարտները ու ԲՈւՀ-ի դասախոսներն իրենց ելույթներում առաջարկել են փնտրել հարցի համակարգային լուծում: Կարեւորվել է կրթական հաստատությունների մասնաճյուղերի գոյությունը մարզերում: Ամփոփելով քննարկումը` Թագուհի Թովմասյանն առաջարկել է շահագրգիռ կողմին ներկայացնել ԲՈւՀ-ի մասնաճյուղի առողջացման իրատեսական ծրագիր եւ փորձել կարգավորել խնդիրը:
    17:58
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգ չի առնի. Մովսես Հակոբյան. Lurer.com
    #Քաղաքական 10 03 2022 Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգ չի առնի. Մովսես Հակոբյան. Lurer.com Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգ չի առնի. Մովսես Հակոբյան. Lurer.com ԼՈւՐԵՐ.com-ը գրում է. «Ադրբեջանն անընդհատ շարունակելու է սահմանին լարվածություն պահպանել ու բնակիչներին սպառնալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Նա ասաց, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչին. «Կարծում եմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից պետք է պատրաստ լինենք»,- նշեց նա: Հետաքրքրվեցինք՝ ինչ սպասել Ադրբեջանից, հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ լինի, գեներալ-գնդապետը պատասխանեց. «44-օրյա պատերազմի պես, իհարկե, չի լինի, սակայն մեկ ուրիշ բան կլինի: Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգն չի առնի»,- նշեց Մովսես Հակոբյանը: Հարցին, ինչ զսպող մեխանիզմներ պետք է իշխանությունը գործի դնի, որ չի անում, նա կտրուկ պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները»,-ասաց մեր զրուցակիցը: Վերջինս նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը, միանշանակ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ»:
    17:52
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խարբերդի մանկատանը ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները: Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել: Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ: Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են:
    17:51
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաքուն չպետք է մեզ շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից․ ՀՀ նախագահ
    Բաքուն իր պահվածքով չպետք է մեզ շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա դա անել, այդ թվում՝ տնտեսական, ռազմական հզորության, դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության միջոցով։ «Մենք պետք է պաշտպանվենք եւ պաշտպանվելով՝ պետք է ասենք, որ մենք պաշտպանված ենք»,- հավելեց Խաչատուրյանը։ Նշենք, որ վերջին շրջանում հաճախացել են ադրբեջանական սադրանքները ինչպես ԼՂ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։
    17:45
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում պարեկները Հյուսիսային պողոտայում հետապնդել ու բռնել են կողոպուտ կատարող կնոջը
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին Երևանում կողոպուտ կատարելու կասկածանքով պարեկները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Հյուսիսային պողոտայից կողոպուտ կատարելու կասկածանքով պարեկները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 39-ամյա Տաթևիկ Մ-ին։ Պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել Երևանի բնակիչ, 25-ամյա Սուսաննա Հ-ն հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ գետնին դրված արկղից բացահայտ հափշտակել են գումար և դիմել փախուստի։ Պարեկները ենթադրյալ կասկածյալին հետապնդել և բռնել են։
    17:37
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանում կանցկացվեն պահեստազորի նոր հավաքներ
    Հայաստանում ապրիլի 15-ից հունիսի 15-ը անցկացվի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլ։ Այսօր չզեկուցվող հարցերի շարքում այս մասին որոշում ընդունեց կառավարությունը։ Հավաքին կմասնակցեն «պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ», հավաքները կտևեն 2 ամիս։ Կներգրավվեն մինչև 724 քաղաքացիներ, որոնցից 566-ը`կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, որոնց մասնագիտությունները կլինեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հետախուզական, ինժեներական և տեխնիկական։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նպատակը մասնակիցների ռազմական ունակությունների կատարելագործում է, մասնագիտական վերապատրաստումը և այլն։ Սա նման վարժական հավաքների արդեն 3-րդ փուլն է, անցյալ տարի անցկացվել է երկու եռամսյա հավաք՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր։
    17:26
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այն ամենը, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական ստախոսի մասի․ իրավաբան
    Այն ամենը ինչ պետք է իմանալ Նիկոլի գրկում տաքուկ ծվարած քպական ստախոսի մասին: Քպական պատգամավոր ոմն Մարինան կեղծ տեղեկություն է տարածում առ այն, թե իբր կառավարությունը բարձրացրել է նվազագույն աշխատավարձի շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է: Ի դեպ, նախկին ուսուցչուհի տիկինը երևի նույնաբովանդակ ստերով է ձայներ մուրացել Սյունիքից, որպեսզի հայտնվի ԱԺ-ում ու ծափ տա բոլոր նրանց, ովքեր այսօր թուլացնում են Սյունիքի անվտանգությունը:
    17:21
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործը դատարանում է
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ավտոմեքենայի չզիջելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկող 25-ամյա և 38-ամյա քաղաքացիների միջև: Վեճի ընթացքում 25-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր դասելու մոլուցքով տարված, սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով ավտոմեքենայի բաց պատուհանից մեկ կրակոց է արձակել 38-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    17:17
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր
    Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը: Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: «Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը: Պետեր վան Դալենը հիշեցրեց, որ մինչ օրս Արցախում շատ անհայտ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել: «Մենք կարող ենք ասել, որ նախագահ Ալիևի օրոք Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը ոչնչացվում է, համակարգված ձևով ավերվում է. ոչնչացվում են եկեղեցիները, պատմական շինությունները, հուշարձանները, հրապարակները: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը ոչնչացվում է ամբողջությամբ: Եվրախորհրդարանը միաձայն է՝ ըստ էության, բոլորս էլ համաձայնել ենք և մենք հստակորեն ասում ենք, որ մենք դատապարտում ենք Ադրբեջանի բռնությունը և մենք նաև դատապարտում ենք Բաքվի կառավարության հայատյացությունը», - ընդգծեց Պետեր վան Դալենը՝ նաև կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակի լրջությունը ստուգելու համար: «Պարոն նախագահող, մենք աղոթում ենք փոփոխությունների համար, մենք աղոթում ենք ազնվության, արդարության համար և մենք պայքարում ենք այն ռեժիմների դեմ, որոնք կործանում են մարդկանց կյանքը», - հավելեց վան Դալենը: Այս շաբաթ Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը: Բանաձևի նախագծում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք են Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը: Նաև ընդգծվում է, որ Հեյդար Ալիևի և ավելի ուշ նրա որդու՝ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը ոչնչացրել է մինչև 100 հայկական եկեղեցի, հազարավոր խաչքարեր, տասնյակ հազարավոր տապանաքարեր և մշակութային ժառանգության այլ օբյեկտներ Նախիջևանում: Ըստ բանաձևի՝ դա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը:
    17:06
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին համաձայն է հանդիպել Պուտինի հետ. Չավուշօղլու
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ուկրաինական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Զելենսկու մակարդակով հանդիպել ՌԴ նախագահի հետ»,–ասել է Չավուշօղլուն։
    17:02
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլու գինը շարունակում է ցածր մնալ
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է, վաճառքինը՝ 5։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5.98 դրամ է։ Դոլարի առքի նվազագույն գինը 508 դրամ է, վաճառքինը՝ 522 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 527 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 556 դրամով, վաճառվում՝ 581 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 596 դրամ է։
    16:59
    10.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Անթալիա
    Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:
    16:50
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը զարգացման որևէ երաշխիք չունի, լինի դա Արցախում, Սյունիքում, թե Երևանում․ թյուրքագետ
    Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրել է․ «Հայաստանում կապիտուլիացիոն իշխանության պարագլուխն այսօր հպանցիկ անդրադարձել է իր կողմից Ադրբեջանի հայեցողությանը թողնված հայկական Արցախի վրա թշնամական երկրի կողմից վերջին օրերին կազմակերպված հերթական հարձակմանը։ Ահա այդ մեջբերումը. «Այս պահին սակայն ես որեւէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։ Ինչպես տեսնում եք, նաև հռետորաբանության մակարդակում ՀՀ դե ֆակտո վարչապետը նշում է, որ չի կարող գնահատական տալ Արցախում տեղի ունեցողին, քանի որ իր իսկ կառուցած նոր իրականությունում իր գլխավորած խմբավորումը Արցախը չի համարում անկախ սուբյեկտ, այլ միայն Ադրբեջանի մի մասը ու հենց այս սկզբունքով է բանակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» անհեթեթ օրակարգով։ Նման իրավիճակի համար մեղավոր չեն արտաքին այս կամ ուժերը, այլ միմիայն ՀՀ իշխանությունը զավթած հակաՀայաստանյան խմբավորումը։ Առանց անկարողունակ այս ուժի հեռացման՝ Հայաստանը զարգացման որևէ երաշխիք չունի, լինի դա Արցախում, Սյունիքում, թե Երևանում»։
    16:28
    10.03.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ը 13,6 միլիարդ դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային
    13,6 միլիարդ դոլար օգնությունից 6,5 միլիարդը հատկացվելու է ռազմական նպատակով, իսկ մնացածը՝ իբրև մարդասիրական օգնություն: Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը շուտով կստորագրի փաստաթուղթը։
    16:22
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիայում առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
    Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարար, վարչապետ Վիկտոր Օրբան Ֆիդեսի ղեկավարած իշխող կուսակցության փոխնախագահ Կատալին Նովակին. նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով M1 հեռուստաալիքը: Հունգարիայի ազգային ժողովի նիստում նրա օգտին քվեարկել է 199 պատգամավորից 137-ը։ 44-ամյա Նովակի մրցակիցը ընդդիմադիր կոալիցիայից 80-ամյա տնտեսագետ Պետեր Ռոնան էր: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ 5 տարի ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը 2 անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը։
    16:19
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել է հոգեբուժարան․ նա կտրել է ձեռքի երակները
    Երեկ՝ մարտի 9-ին, Սայաթ-Նովա փողոցում իսկական իրարանցում էր։ Այս մասին պատմել է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, որի խոսքով շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան կաթվածահար էին արել երթևեկությունը։ Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն է եղել։ Նա, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել է ձեռքի երակները։ Ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։ Փորձելով մանրամասներ պարզել՝ Asekose.am-ը կապ է հաստատել մոդելի մենեջերի հետ, որը հաստատել է տարածված լուրը․ «Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմել է մոդելի մենեջերը։ Իսկ թե ո՞րն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանել է․ «Միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նա շատ ինքնամփոփ էր դարձել։ Հրաժարվում էր բոլոր առաջարկներից, չէր մասնակցում որևէ միջոցառման։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ իր բնույթով Անիտան բավական աշխույժ և ուրախ մարդ է։ Կարծում եմ, Անիտան ինքը, երբ պատրաստ լինի, կպատմի իր հետևորդներին, թե իրականում ինչ է պատահել։ Հիմա մենք բոլորս աղոթում ենք, որպեսզի հմուտ բժիշկների օգնությամբ նա շուտ վերականգնվի և վերադառնա իր բնականոն կյանքին»,- նշել է Անիտա Հարությունյանի մենեջերը։
    16:04
    10.03.22
    Ավելին