Լրահոս
Առողջապահական
11:01
10.03.22
111

Հայաստանում արձանագրվել է 4 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք

Մարտի 10-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք: Կատարվել է 2769 թեստավորում, առողջացել՝ 235 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3937 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1631 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում։